Դասադուլի տեխնիկան

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած Ծիրանագույն հեղափոխությանը միացած երիտասարդները vemard.com կայքում հիշեցրել են, որ դարակազմիկ հեղափոխությունների ակունքներում եղել են գիտակից երիտասարդները: Նրանք ներկայացրել են այն սկզբունքը, որով պիտի կազմակերպվի դասադուլը:

«Ուսանողական դասադուլների և այլ գործողությունների կազմակերպումը պիտի լինի այնպես, որ կազմկոմիտեներ լինեն բոլոր ԲՈՒՀ-երում, ֆակուլտետներում ու կուրսերում անխտիր: Կազմկոմիտեները պիտի լինեն հեղինակավոր ազդեցիկ և չպիտի ունենան միանձնյա ղեկավարներ կամ նախագահներ, բոլորը հավասար պիտի լինեն, ձերբակալությունների կամ հարցաքնությունների ժամանակ փակ շրջանով են հղումներ անելու` A-ից B-ին, B-ից C-ին, C-ից D-ին, D-ից A-ին: Սա երբեմն կոչվում է «արատավոր շրջան»: Դեկաններն ու քննիչները խելագարվելու են և միանալու են մյուս խելագարներին կամ Բաբուխանյանին»,- նշել են երիտասարդները՝ հավելելով, որ դրանք են 1968 մայիսի ֆրանսիական դասերից են և 1988-ի փետրվարի հայկական դասերից:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ երիտասարդներ հայտարարել են դասադուլ «Մենք ենք մեր երկրի տերերը» կարգախոսով՝ բոլոր համալսարանների բոլոր ֆակուլտետներում: Դասադուլի մեկնարկը երկուշաբթի օրվանից՝ ամսի 25-ից է ՝ մինչ հեղափոխության հաղթանակը:

Լուսանկարը՝ Robert Frang-ի

Մեկնաբանել