ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տալիս.
«Իշխանությունները դեմքը սկսվել է փոխվել…
Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը:
Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…»,- գրել է Աշոտյանը:
ՍիվիլՆեթը քիչ առաջ զրուցել է Վանաձորի քաղաքապետի տեղակալի հետ, ով ասաց, որ այսօր ժամը 10-ին խորհրդակցության է եղել քաղաքապետի հետ և չի կարծում, որ այդքանից հետո հանկարժ քաղաքապետը հրաժարական տա. «Ես իր տեղակլան եմ և ասում եմ ձեզ, որ այդպիսի բան չկա»:
Հիշեցնենք, որ Hetq.am կայքին տված հարցազրույցում Սամվել Դարբինյանը ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր։ Դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»։