Ագուերո, Նեյմար, Ֆալկաո, Բեյլ և Իսկո. Նրանցից 3-ը կարող են հայտնվել Ռեալում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է այս տարի իրականացնել հերթական աստղային ձեռքբերումը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ձեռքբերումները։

«Արքայական ակումբում» նախագահական նոր ընտրություններից առաջ Պերեսը սկսել է «Սանտիագո Բեռնաբեու» համաշխարհային մակարդակի բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրելու աշխատանքները:

Ինչպես հայտնում է Marca-ն, Պերեսը պետք է ընտրություն կատարի հետևյալ ֆուտբոլային աստղաբույլից՝ Ագուերո, Նեյմար, Ֆալկաո, Բեյլ և Իսկո։ Չի բացառվում նաև այն տարբերակը, որ հանգամանքների հաջող դասավորվելու դեպքում, ինչպես ենթադրում են իսպանական որոշ պարբերականներ, «Ռեալը» կարող է իրականացնել վերոնշյալ ֆուտբոլիստներից միանգամից 3-ի տրանսֆերները։

Մեկնաբանել