Ես գործին միացողն եմ, Րաֆֆին դեռ միայն խոսում է. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը Ազատության հրապարակում ժողովրդական շարժմանը կմիանա, երբ տեսնի բողոքատերերի գործը. ըստ Aravot.am-ի՝ հայտարարել է նա ՀՀՇ-ի այսօրվա համագումարի ժամանակ:

«Ես գործին միացողն եմ, առայժմ ժողովուրդը գործ արել է, եկել է հրապարակ այս իշխանությունների դեմ բողոքում է, բայց բողոքատերերը դեռ գործ չեն արել: Այսինքն ժողովուրդը գործ արել է, իսկ պահանջատերը կամ իրավատերը դեռ միայն խոսում է: Երբ գործ անի, այն ժամանակ կգնահատենք, եթե համարենք, որ պետք է միանալ, կմիանանք», – ասել է Լևոն Տեր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրվել է ՀՀՇ արտահերթ համագումար, որի օրակարգում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման և ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն վերանվանելու հարցը: