Կասանոն և Բալոտելին իրենց ճնշված չեն զգա. Աբատե

«Միլանի» պաշտպան Ինյացիո Աբատեն կարծում է, որ միլանայն դերբիում հաղթելու հարցում թիմերի հնարավորությունները հավասար են:

«Այս խաղում ֆավորիտ չկա: Ճիշտ է՝ մենք ավելի լավ մարզավիճակում ենք և սեփական ուժերի հանդեպ վստահությունն ավելի շատ է, սակայն նման խաղերում դա միշտ չէ, որ որոշիչ է: Չեմ կարծում, որ Բալոտելին և Կասանոն խաղի ժամանակ իրենց ճնշված կզգան: Վերջին հաշվով մենք խոսում ենք երկու հիանալի ֆուտբոլիստների մասին»,- Աբատեի խոսքերը փոխանցում է Tuttosport-ը:

Մեկնաբանել