Սելիմի լեռնանցքը փակ է, մյուս ճանապարհները՝ անցանելի

Հայաստանի տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, փակ է Սելիմի լեռնանցքը, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:
Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Մեկնաբանել