Ռեալն ու Բարսելոնան կամային հաղթանակներ են տանում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել (2:1) մրցաշարային աղյուսակի ետնապահ «Դեպորտիվոյին»:

Տանտերերը կարողացան առաջին խաղակեսում գրավել մրցակցի դարպասը և երկար ժամանակ լարվածության մեջ պահել մադրիդյան թիմի երկրպագուներին։ Խաղի հաշիվը բացեց Իվան Սանչես Ռիկին։

Սակայն երկրորդ խաղակեսում երկրպագուները տեսան միանգամայն այլ «Ռեալ»։ Նախ բրազիլացի Կական, ով խաղադաշտ էր դուրս եկել առաջին րոպեներից, հավասարեցրեց հաշիվը (72ր.), ապա փոխարինման դուրս եկած Կրիշտիանո Ռոանալդուի հետ կազմակերպեց գեղեցիկ գրոհ, որն էլ եզրափակեց Գոնսալո Իգուաինը՝ 2։1։

Ավելացված ժամանակում Անխել դի Մարիան հեռացվեց խաղադաշտից մրցավարի հետ վիճելու և երկրորդ դեղին քարտը ստանալու համար։

«Բարսելոնա» – «Սևիլյա» հանդիպման ընթացքը շատ նման էր «Դեպորտիվո» – «Ռեալ» խաղի ընթացքին, որտեղ նույնպես կարգով ավելի թույլ համարվող թիմը` «Դեպորտիվոն», առաջ անցավ հաշվի մեջ, սակայն ֆավորիտը` «Ռեալը», ավելի բարձր կարգի շնոհիվ կամային հաղթանակ տարավ (2:1)` երկու գոլն էլ խփելով 2-րդ խաղակեսում:

Այս հանդիպման հաշիվը բացեց հյուրերի պաշտպան Ալբերտո Բոտիան (42′): Կատալոնական ակումբի կազմում մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Վիլյան (52′) և Լիոնել Մեսսին (60):

http://www.dailymotion.com/video/xxqi1p_deportivo-vs-real-madrid-1-2-match-highlights_sport

http://www.dailymotion.com/video/xxqkh5_barcelona-2-1-sevilla-footyroom-com_animals

Մեկնաբանել