Նոր Մարտի մեկ չի լինի. Հ.Խուրշուդյան

Հայաստանի գործող իշխանությունը նոր Մարտի մեկ կազմակերպելու համար չունի ռեսուրս և ցանկություն: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Րաֆֆի Հովհաննսիյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ հույս հայտնելով, որ Սերժ Սարգսյանը շրջահայց կլինի և չի կրկնի սխալները: Խուրշուդյանը նշեց, որ չնայած Ոստիկանության երեկ տարածած հաղորդագրությունն առ այն, թե փետրվարի 23-ին Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում անցակցված և այսօր՝ փետրվարի 24-ին, 15:00-ին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներն առանց իրազեկման են և ապօրինի, իրենք կոչ են անում ոստիկանությանը ի գիտություն ընդունել շտապ հանրահավաքների անցկացման վերաբերյալ փաստը, որը թույլատրվում է հանրահավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածով: «Րաֆֆի Հովհաննիսյանի՝ փետրվարի 23-ի մարզային այցելություններից հետո ստեղծվել է որակապես նոր քաղաքական իրավիճակին և դրան հրատապ արձագանքելու համար շտապ հանրահավաք ենք կազմակերպում»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ բացառապես ժամանակի սղության պատճառով նախօրոք իրազեկումը անհնար է: «Իրազեկումը պետք է իրականացվի մեկ շաբաթ առաջ, իսկ տվյալ դեպքում՝ մենք ունեինք ընդամենը մի քնաի ժամ»,- նշեց նա՝ շեշտելով, որ իրենք տեղեկացրել են ոստիկանությանն այս հավաքի մասին: «Ժառանգության» ներկայացուցիչը հույս հայտնեց, որ ոստիկանությունը կգործի օրենքի սահմանում և կապահովվի հանրահավքների մասնակիցների անվտանգությունը: Նա նշեց, որ «բարևի հեղափոխությունը» տարածելու են ամբողջ հանրապետությունով մեկ, իսկ այսօրվա հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե հաջորդ հանրահավքները որ քաղաքումներում և երբ կլինեն:

Մեկնաբանել