Անրին կարող է մարզչական կարիերա սկսել Արսենալում

Ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին, ով ներկայում հանդես է գալիս «Նյու Յորք Ռեդ Բուլ» թիմում, կարող է վերադառնալ «Արսենալ», փոխանցում է The People-ը:

Անրին թիմ կվերադառնա ոչ թե ֆուտբոլիստի կարիերան շարունակելու, այլ մարզչական գործունեություն սկսելու համար:

Սպասվում է, որ 35-ամյա ֆրանսիացին կմտնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխավորած մարզչական շտաբի մեջ:

Ըստ ամենայնի, Անրին կմարզի «Արսենալի» երիտասարդական թիմին:

Նշենք, որ ֆրանսիացու պայմանագիրը «Նյու Յորքի» հետ ուժի մեջ է մինչ 2013 թվականի ավարտը:

Մեկնաբանել