Թուրքական Milliyet-ը՝ հայաստանյան ընտրությունների և չքավոր Գյումրիի մասին

Լուսանկարը՝ milliyet.com.tr

«Հրանտ Դինք» հիմնադրամի լրագրողների փոխանակման ծրագրով փետրվարի 14-ից 20-ը Հայաստանում  էին թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցների թղթակիցներ, որոնք դիտարկում էին նախագահական ընտրությունները: Թղթակիցների թվում էր նաև Milliyet-ի թղթակից Գյուլսին Հարիմանը, որը հոդված է հրապարակել՝  «Անմրցակից Սարգսյանի վստահ հաղթանակը»  վերնագով:

Երևանի կենտրոնում  լսողության  և տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված կրթական կենտրոնի դռանը կողք կողքի փակցված են հանրապետության նախագահի թեկնածուների նկարները: Հենց այս պաստառներից էլ միգուցե կարելի է հասկանալ Սերժ Սարգսյանի  և մյուս վեց թեկնածուների միջև եղած անհավասարությունը: Բոլորը թեկնածուների պաստառները սպիտակ ֆոնի վրա են, իսկ Սարգսյանը  իր նստավայրից Հայաստանի դրոշի ներքո  ժպտում է ընտրողներին: Հարցին, թե Խորհրդային Միության փլուզումից հետո ինչ կարող են ասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին, քվեարկության եկած և իր հերթին սպասող միջին տարիքի մի մարդ, գլուխը օրորելով, պաստասխանեց. «Շատ ավելի առաջ պետք է լինեինք»: Դժվարությամբ քայլող  տարեց մի տիկին էլ, հպարտությամբ ցույց տալով ձեռնափայտը, ասաց. «Տեսե՛ք, անցած ամիս ոտքս կոտրել եմ, սակայն նորից քվերակության եմ եկել»:

Մոտ վաթսուն տարեկան Ժորան` հարցին պատասխանելուց առաջ  հարգանքով  հանելով   գլխարկը, ասաց. «Ժողովուրդն արդեն սկսել է հավատալ կառավարությանը, մեր ժողովրդավարությունը ճիշտ ճանապարհին է»:  Հարցին, թե այս ընտրությունները  ինչ-որ բան փոխելո՞ւ են  Հայաստանում, երիտասարդները աքլորի նման փախչում էին առանց որևէ պատասխան տալու: Երևանի փողոցներում  մեր տեսած անտարբերությունը պայմանավորված է նրանով, որ ակնկալվում էր, թե Սարգսյանը 60 տոկոս ձայն է հավաքելու: Իսկ 2,5 միլիոնից ավել գրանցած ընտրողների 700 հազ. ավելին ապրում է արտասահմանում և չի կարող մասնակցել ընտրություններին, ինչը գնահատվում էր  որպես ազդեցիկ գործոն Հայաստանի նախագահի  ընտրություններում: Թեև ընդդիմադիր դաշտից այս խնդիրը  հաճախ բարձրաձայնվում էր, սակայն ընտրության օրը տեղամասերում Սարգսյանի ներկայացուցներից բացի՝  այլ թեկնածուների  վստահված անձանց դժվար էր հանդիպել:

Երկրաշարժից և Խորհրդային միության փլուզումից հետո արդյունաբերական ներուժը կորցրած Գյումրիին ուղղված վերջին հարվածն էլ սահմանի փակումն էր: Ռուսական ոճով քարե շինություններն առանց խնամքի թողնելու հետևանքով ավերկակի վերածված քաղաքը խորը չքավորության  ճիրաններում է: Իմանալով, որ Թուրքիայից ենք եկել, մի մարդ հրավիրում էր իրենց տուն  իրենց ընտանիքի փոքրիկ  երեխային` հնգամսյա Վիկային ցույց տալու համար: Վիկայի տատը, նայելով մեր աչքերին, ասում էր. «Եթե Թուրքիայիում  գրեք, ինչ-որ բան կփոխվի, սահմանը կբացվի»:

Ախուրյան կայարանը,  որը  նախորդում է Կարսին, չի գործում 1993թ.` սահմանի փակումից հետո: Գևորգ Հակոբյանը, որը 31 տարի կայարանում է աշխատել, ասում է, որ նույնիսկ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ չի փակվել` մեզ մաղթելով, որ հաջորդ ճամփորդությունը գնացքով լինի: