Արմավիրի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել մարզպետ Աշոտ Ղահրամյանին: ՍիվիլՆեթի հետ զրույցում Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը նշեց, որ դիմումը դեռ ընթացքի մեջ է:

Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Արմավիրի քաղաքապետը երկրորդ պաշտոնյան է, որը հրաժարական է ներկայացնում: Փետրվարի 22-ին պաշտոնից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Մեկնաբանել