ԱԺ-ն այսօր դեռ կքննարկի արտահերթ նիստ գումարելու հարցը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ՝ փետրվարի 25-ին, խորհրդակցություն են ունեցել, որի ընթացքում քննարկվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը` քննարկելու հետընտրական իրավիճակը Հայաստանում:

«Մեր առաջարկություններն ԱԺ-ում պետք է քննարկվի մեծամասնության կողմից, և օրվա ընթացքում նորից կհանդիպենք ու կտեսնենք ինչ արդյունք ունենք»,-խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ թեև ՀԱԿ-ը բոյկոտել է այսօրվա նիստը, սակայն Նիկոլ Փաշինյանը, բարձրացնելով խորհրդարանում հետընտրական իրավիճակը քննարկելու հարցը, դրական է վերաբերվում արտահերթ նիստ հրավիրելուն:

«Ժառանգության» ներկայացուցիչն ակնկալում է, որ արտահերթ նիստ գումարվելու դեպքում այն ուղիղ հեռարձակմամբ կլինի, որպեսզի ժողովուրդը տեսնի` իսկապես ինչ է կատարվում:

Մեկնաբանել