ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ-ի հայտարարության համաձայն` նախագահական ընտրություններին մասնակցել է 1 521 489 ընտրող:

ԿԸՀ վերջնական արդյունքների համաձայն` Սերժ Սարգսյանը ստացել է 861 373 քվե (58,64%), Րաֆֆի Հովհաննիսյանը` 539 693 (36,75%), Հրանտ Բագրատյանը` 31 643 (2,15%), Պարույր Հայրիկյանը` 18 096 (1,23%), Անդրիաս Ղուկասյանը` 8 329 (0,57%), Վարդան Սեդրակյանը` 6 210 (0,42%), Արման Մելիքյանը` 3 520 (0,24%):