Գլխավոր Լրահոս

3 մլն այցելու և 3,5 մլրդ դոլար եկամուտ. հաստատվել է Հայաստանի զբոսաշրջության 5-ամյա ռազմավարությունը

3 մլն այցելու և 3,5 մլրդ դոլար եկամուտ. հաստատվել է Հայաստանի զբոսաշրջության 5-ամյա ռազմավարությունը

Կառավարությունը հավանություն է տվել զբոսաշրջության զարգացման 2026-2030-ի ռազմավարական ծրագրին, որի նպատակն է մինչև 2030-ը տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 մլն-ի։ Էկոնոմիկայի նախարարության մշակած փաստաթուղթը նախատեսում է ոլորտի համալիր բարեփոխումներ, ենթակառուցվածքների բարելավում և շուկաների դիվերսիֆիկացում՝ ուղղված երկրի միջազգային մրցունակության բարձրացմանը։

Ռազմավարության իրականացման համար գնահատված ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 65 մլրդ դրամ։ Ծրագրի թիրախային ցուցանիշների համաձայն՝ 2030-ին ակնկալվում է զբոսաշրջությունից ստացվող եկամուտները հասցնել 3,5 մլրդ դոլարի, որից պետական բյուջեի մուտքերը կկազմեն շուրջ 750 մլն դոլար։ Կանխատեսվում է նաև ներքին զբոսաշրջային այցելությունների աճ՝ մինչև 4,5 մլն։

Փաստաթղթում արձանագրված է, որ վերջին տարիներին ոլորտը տուժել է համավարակի, 44-օրյա պատերազմի և աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով։ Չնայած 2023-ին գրանցված 2,3 մլն այցելությանը, 2024 և 2025-ին նկատվել է նվազման միտում։ Որպես հիմնական մարտահրավեր նշվում է կախվածությունը մեկ շուկայից՝ Ռուսաստանից, որին բաժին է ընկնում այցելությունների շուրջ 50 տոկոսը, մինչդեռ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Իրանից հոսքերը մնում են ցածր մակարդակի վրա։

Ռազմավարությունը շեշտադրում է կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժնի ավելացումը, որն այժմ կազմում է ընդամենը 5 տոկոս։ Խնդիրների թվում առանձնացված են նաև դրամի արժևորման հետևանքով ծառայությունների թանկացումը, անբարեխիղճ մրցակցությունը և սպասարկման ցածր որակը։ 2026-ից կմեկնարկի մարզային ենթակառուցվածքների բարելավման հատուկ ծրագիր՝ 3 մլրդ դրամ ֆինանսավորմամբ, որին կաջակցի նաև Համաշխարհային բանկը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև վերանայել Հայաստանի զբոսաշրջային բրենդը։ Մինչ նոր բրենդի մշակումը, կշարունակվի «Հայաստան՝ թաքնված ուղի» (“Armenia: The Hidden Track”) գործող բրենդի կիրարկումը։ Կառավարությունն ակնկալում է, որ ռազմավարական այս քայլերը թույլ կտան ապահովել զբոսաշրջային այցելությունների տարեկան 10 տոկոս աճ և Հայաստանը դիրքավորել որպես ապահով ու գրավիչ ուղղություն համաշխարհային շուկայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում