Nokia-ն ներկայացրել է Lumia 720 և Lumia 520 սմարթֆոնները

Հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը փետրվարի 25-28-ը Բարսելոնում անցկացվող Mobile World Congress (MWC 2013) ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Windows Phone 8 օպերացիոն համակարգով աշխատող երկու նոր` Lumia 720 և Lumia 520 սմարթֆոնները, հաղորդում է Verge-ը:

Lumia 720-ն ունի 4,3-դյույմանոց սենսորային ClearBlack էկրան, հիմնական 6,7 Մգպ տեսախցիկ` Carl Zeiss օպտիկայով, լրացուցիչ տեսախցիկ և կշռում է 128 գ:

Lumia 520-ն ունի 4-դյույամոնց WVGA էկրան, 5 Մգպ տեսախցիկ: Երկու սմարթֆոններն էլ ունեն 1,0ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 512 Մգբ օպերացիոն հիշողություն, MicroSD քարտարանի միջոցով ներկառուցվող 8 Գբ հիշողություն, Wi-Fi (IEEE 802.11b/g/n), Bluetooth 3.0 և GPS նավիգացիոն համակարգ:

Նշենք, որ նոր սմարֆոնները կներկայացվեն դեղին, կարմիր, կապույտ, սպիտակ և սև տարբերակներով: