Ֆաբրեգաս. Աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստները խաղում են մեր թիմում

«Բարսելոնայի» կիսապաշտպանՍեսկ Ֆաբրեգասը Barça TV-ն տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ կատալոնական ակումբում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։

«Շատ կարևոր է աչքի ընկնել հանդիպման մեկնարկային րոպեներին և հետևել թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Անցած տարի լավ արդյունքի հասանք առաջին հանդիպման ժամանակ, սակայն երկրորդի ժամանակ քիչ էր մնում ձեռքից բաց թողնեինք հաղթանակը։ «Ռեալը» շատ վտանգավոր է, և եզրափակիչ դուրս գալու համար մեզ հարկավոր է ցուցադրել մեր լավագույն խաղը։ Ակնհայտ է, որ դրա համար ամեն ինչ ունենք՝ աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստները խաղում են մեր թիմում։ Դա դուր է գալիս մեր երկրպագուներին»,- ասել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը։

Մեկնաբանել