Վրաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի գնումը Ադրբեջանից

2013թ. հունվարին Վրաստանը էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման գործարքներ իրականացրել է միայն Ռուսաստանի հետ:

Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորի վիճակագրության համաձայն՝ հյուսիսային հարևանից գնել է 126,58 մլն կՎտ/ժ էլեկրաէներգիա և վաճառել՝ 1,2 հազ. կՎտ/ժ:

Հիշեցնենք, որ հունվարին 2012թ. Վրաստանը Ադրբեջանից ներկրել է 296,6 հազ. կՎտ/ժ էլեկտրաէներգիա և արտահանել 1,1 հազ. էլեկտրաէներգիա:

Անցած տարի Վրաստանը ընդհանուր առմամբ գնել է 614,5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Հայաստանից և Թուրքիայից:

Մեկնաբանել