Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաև Շվեյցարիայի, Վիետնամի, Ուզբեկստանի նախագահները

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուիելի Մաուրերը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Չիոնգ Տան Շանգը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սլովենիայի Հանրապետության նախկին նախագահ Դանիլո Թյիրկը. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Մեկնաբանել