Չավին մոտ է հերթական ռեկորդին

«Ռեալի» դեմ այսօրվա խաղը «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիի կարիերայում կլինի 37-րդ հանդիպումը մադրիդցիների հետ:

Այս ամենասկզբունքային մրցակցիների հանդիպումներից նույնքան խաղ իրենց հաշվին ունեն նաև «Ռեալի» լեգենդներ Ռաուլը և Ֆերնանդո Հիերոն: Սակայն Չավին, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչ 2016 թվականը, էլ Կլասիկոներին մասնակցության թվով միանաշանակ կգերազանցի մադրիդցի վետերաններին:

Իսկ ահա էլ Կլասիկոյին մասնակցությունների ռեկորդը պատկանում է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մանոլո Սանչեսին, ով իր կարիերայի ընթացքում մասնակցել է 43 նման խաղի:

Այս մասին տեղեկացնում է Football Espania-ն:

Մեկնաբանել