Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, անցանելի է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում այսօր արևոտ կլինի: ՀՀ տարածքի արևելյան հատվածում դիտվող տեղումներն այս գիշեր կդադարեն, և ողջ օրվա ընթացքում ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ. տեղեկանում ենք meteo-tv կայքից:

Օդի ջերմաստիճանը մի փոքր ևս կբարձրանա, արևելյան շրջաններում կդիտվի զգալի տաքացում: Սակայն երեկոյան դեմ արևմուտքից տարածաշրջան կներթափանցի տեղումնաբեր ճակատ, որն արդեն փետրվարի լույս 28-ի գիշերը տարածքի մեծ մասում տեղումների պատճառ կդառնա:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 10-15մ/վրկ, բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, և անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:


Մեկնաբանել