Չմտածեք, թէ ձեռքերս լուանալու եմ. Պարույր Հայրիկյան

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում նշել է, որ երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա գրել աջ ձեռքով՝ առանց տանջալի ցավերի:

«Երկարատեւ ընդմիջումից յետոյ փորձում եմ գրել։ Վիճակս չի լաւանում․ շարունակում եմ մնալ բժիշկների հսկողութեան տակ։ Վաղը, հաւանաբար, այլ բուժհիմնարկ կտեղափոխուեմ։ Քաղաքական իրավիճակի վերաբերեալ ասելիք ունեմ, սակայն յետաձգելն է ճիշտ։ Ասողին լսող է պէտք եւ արժանաւոր լսող։

Չմտածեք, թէ ձեռքերս լուանալու եմ․ ուզեմ էլ, չեմ կարող։

«Ինչ է, այս հայրենիքը ի՞մն է միայն»,-արտասանում էի «Կագէբէ»-ի բանտում 1974թ.-ին․․․

Երազում եմ այն օրուա մասին, երբ կկարողանամ գրել աջ ձեռքիս մատներով, մոռանալ սպանող ցաւերը եւ վերադառնալ առօրեական կեանք։

Ինչ վերաբերում է «ընտրութիւններում» իմ հանդէպ պահուածքին, դուք տեսել եք։ Այնպէս որ՝չխօսենք․․․

Միշտ ձեր՝ ՊԱՀ»,- գրել է Հայրիկյանը:

Մեկնաբանել