ViewSonic-ը ներկայացրել է «ամբողջը մեկում» համակարգիչների նոր մոդելը

Համակարգչային տեխնիկա արտադրող և մատակարարող ամերիկյան ViewSonic ընկերությունը հայտարարել է Android օպերացիոն համակարգով աշխատող «ամբողջը մեկում» նոր սերնդի անհատական համակարգիչների շարքի ընդլայնման մասին: Ինչպես հաղորդում է Cnews-ը, շարքը համալրվել է VSD241 մոդելով:

Համակարգիչն ունի 24-դյույմանոց էկրան, 1,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Nvidia Tegra 3 պրոցեսոր, USB, HDMI, Ethernet, Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth, SD ներկառուցվող հիշողության հնարավորություն, 2 Մգպ տեսախցիկ և աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Եվրոպայում VSD241-ի վաճառքների մեկնարկը նախատեսված է հունիսին: Համակարգչի արժեքն ընկերությունը դեռ չի հայտնում:

Մեկնաբանել