Կառավարական հանձնաժողով՝ Բաբկեն Հարությունյանի հուղարկավորության համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի հուղարկավորության կազմակերպման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Բաբկեն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-ից, Չարենցի 4 հասցեում, հուղարկավորությունը՝ փետրվարի 28-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (Բաղրամյան 24):

Մեկնաբանել