LG-ն ներկայացրել է Optimus F դասի սմարթֆոնների շարքը

Կենցաղային և էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական LG Electronics ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի LG Optimus F սմարթֆոնների շարքը, որը կոչված է ամրապնդելու ընկերության դիրքերը LTE սարքավորումների ոլորտում, հաղորդում է Slashgear-ը:

Optimus F դասում ներառվել են Optimus F5 և Optimus F7 սմարթֆոնները, որոնք ունեն 4G տեխնոլոգիայով աշխատելու հնարավորություն: Optimus F5-ն ունի 4,3-դյույմանոց էկրան, 1,2 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր, 1 Գբ օպերացիոն հիշողություն, իսկ Optimus F7-ը` 4,7-դյումանոց էկրան, 1,5 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր և 2 Գբ օպերացիոն հիշողություն:

Երկու սմարթֆոններն էլ ունեն 8 Գբ ներկառուցվող հիշողություն, microSD քարտարան, աշխատում են Android 4.1.2 Jelly Bean օպերացիոն համակարգով և LG բջջային ծրագրերով, օրինակ` Qslid-ն ու Live Zooming-ը: QSlide գործառույթի թարմացված տարբերակը հնարավորություն է տալիս օգտագործել երկու բջջային ծրագրերը միաժամանակ` երկուսն էլ ամողջական էկրանի ռեժիմում:

Եվրոպայում LG Optimus F5 սմարթֆոնը վաճառքի կհանվի այս տարվա 2-րդ եռամսյակում, որին կհաջորդի Optimus F7 սմարթֆոնի թողարկումը: Սմարթֆոնների արժեքների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: