Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն և Ադրբեջանը Նախիջևանում երկաթուղային նախագիծ են սկսում

ԵՄ-ն և Ադրբեջանը Նախիջևանում երկաթուղային նախագիծ են սկսում

Եվրամիությունը և Ադրբեջանը, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ, համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործման ուսումնասիրության աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության փոխանցմամբ՝ այս ներդրումն ուղղված է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում տնտեսական հոսքերի բարելավմանը: 

Նշվում է, որ Կողմերը մտադիր են տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում կայուն կապերի միջոցով ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու բարեկեցությանը: 

Հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին` Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման գործում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում