Հայտնաբերվել են Ռեդյարդ Քիփլինգի անհայտ ստեղծագործություններ

2013թ. մարտին հանրության դատին կներկայացվի Ռեդյարդ Քիփլինգի 50 բանաստեղծություն, որոնք մինչև այսօր չեն հրատարակվել, գրել է Guardian թերթը:

Ընտանեկան արխիվներում պահվող այս ստեղծագործությունները Մանհեթենում Քիփլինգի տան վերանորոգման ժամանակ հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Փիննին:

Մի շարք բանաստեղծություններ գրվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ, որին գրողը միացել է, սակայն ճակատում որդու զոհվելուց հետո հիասթափություն ապրել: Բանաստեղծությունների մի մասը նվիրված է մամուլին և ներխուժմանն անձնական կյանք:

«Բանասերները երկար ժամանակ անտեսել են Քիփլինգին, հնարավոր է՝ քաղաքական պատճառներով, սակայն այժմ ամեն ինչ սկսում է փոխվել», – ասել է Փիննին:

Քիփլինգի անհայտ ստեղծագործությունները կընդգրկվեն «Ռեդյարդ Քիփլինգի բանաստեղծությունների քեմբրիջյան հրատարակություն» եռահատոր հավաքածուում, որը կներառի ավելի քան 1300 ստեղծագործություն: Հավաքածուն նաև կպարունակի լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Քիփլինգը խմբագրել առանձին բանաստեղծություններ: Հրատարակությունը վաճառքի կդրվի մարտի 7-ին:

Գրողի ամենահայտնի ստեղծագործություններն են «Ջունգլիների գիրքը», «Քիմը» և այլն: 1907թ. Ռեդյարդ Քիփլինգը դարձել է առաջին անգլիացին, որն արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի:

Մեկնաբանել