Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մերկելին է ներկայացրել Պոլսի պատրիարքարանի խնդիրները

Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի կրոնական համայնքների առաջնորդները, հաղորդում է «Ակօսը»:

Այսպես, հանդիպմանը մասնակցել են Կ. Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Անկարայի մուֆթի Հաքքը Օզերը, հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, hրեաների հոգևոր առաջնորդ Իսակ Հալևան, ասորական Մոր Գաբրիել վանքի մետրոպոլիտ Սամուել Աքթաշը, բողոքական եկեղեցու մի ներկայացուցիչ և ուրիշներ:

Հանդիպման մասին Պոլսի հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության համաձայն` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն Անգելա Մերկելի հետ հանդիպմանն անդրադարձել է պատրիարքարանին հուզող խնդիրներին: Մասնավորապես` նա նշել է, որ պատիրարքարանը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ինչը, Աթեշյանի խոսքով, թույլ չի տալիս, որ պատրիարքարանը միջամտի հայկական եկեղեցիների հոգևոր խորհուրդների աշխատանքներին: