14 մարտ, 2018 21:33 Թեղուտ․ բնապահպանական, իրավական և տնտեսական կոլապս 2007-ին՝ Թեղուտի հանքավայրի շահագործումից առաջ, «Վալլեքս» ընկերությունը հավաստիացնում էր, թե Թեղուտը օրինակելի հանքավայր է լինելու, որի շահագործման ընթացքում պահպանվելու են բնապահպանական բոլոր նորմերը, ստեղծվելու է համապատասխան պոչամբար, չեն աղտոտվելու տարածքի գետերը, տնկվելու է ավելի մեծ մակերեսով անտառ, քան կտրվելու էր։ 2018-ի հունվարին «Վալլեքսը» հայտարարեց հանքավայրի 1200 աշխատակիցներին կրճատելու և հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին։ «Վալլեքսն» այժմ պաշտոնական հաղորդագրությունից այն կողմ չի ցանկանում տեղեկատվություն տրամադրել։

ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ Թեղուտի հանքավայրի շահագործման բնապահպանական, իրավական և տնտեսական հետևանքները։
11 փետրվար, 2018 14:45 Հայերը Մարսելում. մաս 6 Պատրիկ Մալաքյանը՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին, արդեն մի քանի տարի է Մարսելի Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահն է, մի կառույցի, որը վերջերս նշեց 110-ամյակը։


4 փետրվար, 2018 11:11 Հայերը Մարսելում․ մաս 5 Lilit and Alexandra live in Marseilles and attend the French-Armenian Youth Union (JAF) where they learn dance and music together. The French-Armenian Youth Union was founded in 1945. It consists of schools that include classes on dance, song and language.
Having branches in Paris, Marseilles, Lyon and other cities, JAF (Jeunesse Armenienne de France) is one of the most influential youth organizations in the community.
28 հունվար, 2018 15:13 Հայկական Բեռլին Գերմանիայում մոտավոր հաշվարկներով 80-100 հազար հայ է ապրում։ Նրանցից մինչև 5000-ն ապրում է Բեռլինում։ ՍիվիլՆեթը եղել է Բեռլինում, զրուցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 27 դեկտեմբեր, 2017 19:13 Վերապրած երգեր | Survival Songs «Վերապրած երգեր. արևմուտքից արևելք» ֆիլմը Հայաստանի տարբեր անկյուններից հավաքված երգերի ու պատմությունների ազգագրական հավաքածու է։ Այն պատկերում է Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթերի արդյունքում տեղափոխված հայկական մշակույթը։ Հեղինակներ՝ Քրիստինա Սոլոյան, Դավիթ Ավետիսյան։
Survival Songs: From West to East documentary film is an ethnographic collage composed of stories and songs of various Armenian communities formed after the emigrations from Western to Eastern Armenia. Directed by: Christina Soloyan, Davit Avetisyan.
10 դեկտեմբեր, 2017 17:54 Հայերը Մարսելում․ մաս 4 Մարսելի հայ համայնքի մասին պատմող տեսանյութերի հաջորդ հերոսը Գարո Հովսեփյանն է։ Գարոն Մարսելի Հայ մշակույթի տան նախագահն է և հայկական մշակութային և քաղաքական կյանքի լավ գիտակ է։ Նա 16 տարի եղել է Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի քաղաքապետը։ 3 դեկտեմբեր, 2017 13:21 Հայերը Մարսելում․ մաս 3 The Hamazkayin School in Marseilles is the only Armenian round-the-clock school in the region and the only Armenian liceum in France. The school, founded in 1980, currently has about 350 students, 40% of which are representatives of the old Armenian community, 30% are Istanbul Armenians, and 30% are immigrants from Armenia. 26 նոյեմբեր, 2017 11:07 Հայերը Մարսելում․ մաս 2 Երկար տարիների ընթացքում Մարսել են եկել տաբեր հայկական հոսանքներ, այդ թվում նաև Պոլսից։ Խաչիկ Յըլմազյանը Մարսել է տեղափոխվել Պոլսից, Մարսելի պոլսահայ մշակութային միության անդամ է, մասնագիտությամբ երաժիշտ է և խմբավար։ 1977-ին ստեղծվել է Մարսելի Սահակ-Մեսրոպ կոչվող հայկական երգչախումբը։ 25 նոյեմբեր, 2017 09:48 Հայկական Գլենդել․ մաս 3-րդ Ինչպիսի՞ն է հայերի կյանքը Գլենդելում։ Սիվիլնեթի նկարահանող խումբը մի քանի օր անցկացրել է Գլենդելում և ծանոթացել հայերի կենսակերպին։ 19 նոյեմբեր, 2017 12:01 Հայկական Մարսել. մաս 1 CivilNet's Maria Yeghiazaryan spent one year in Marseilles, France's most Armenian-populated city. The Armenian community of Marseilles is multi-layered. Here live people who came after 1915, as well as the immigrants after the collapse of the Soviet Union. This is the first of the series of videos about the Armenian community of Marseille.


18 նոյեմբեր, 2017 15:28 Հայկական Գլենդել․ մաս 2-րդ Ինչպիսի՞ն է հայերի կյանքը Գլենդելում։ Սիվիլնեթի նկարահանող խումբը մի քանի օր անցկացրել է Գլենդելում և ծանոթացել հայերի կենսակերպին։
26 սեպտեմբեր, 2017 21:35 Առանց բաժանարար գծերի․ Հայաստան-Վրաստան սահմանը Հայ-վրացական սահմանի երկարությունը շուրջ 225 կիլոմետր է։ Սա Հայաստանի միակ սահմանն է, որտեղ չկա ական, դիպուկահար, Սառը պատերազմ հիշեցնող փշալար և ռուս սահմանապահ։ Սա բարեկամական սահման է մի քանի անցակետերով, որոնք ամեն օր հատում են հազարավոր քաղաքացիներ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը անցել է հայ-վրացական սահմանի երկայնքով։ 10 սեպտեմբեր, 2017 16:18 Փշալարից այս կողմ․ Հայաստան-Իրան | The Other Side of the Barbed Wire: Armenia and Iran Տասնամյակներ փշալարերով ձգվող հայ-իրանական սահմանը Երկաթե վարագույրի ու Սառը պատերազմի հարավային մի հատվածն էր։ Փշալարը և Արաքս գետը միմյանցից բաժանում էին Խորհրդային Միությունը և Իրանը։ Թեև 1991-ին Խորհրդային Միությունը մոլորակի քարտեզից վերացել է, սակայն ավելի քան քառորդ դար անց փշալարը հիշեցնում է Սառը պատերազմը։