19 փետրվար, 2019 12:14
Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրելու մասին հայտարարած Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը հասցրել է հայտնվել ՄԱԿի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։ Նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և այլն։ Գալստյանի հետ անցյալ տարվա նոյեմբերին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2018ի օգոստոսի 21ին պաշտպանության նախարարությունը հաղորդեց Royalsys Engineering LTD ընկերության և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով Հայաստանում պետք է հիմնվեր «Կալաշնիկով»ի նոր՝ AK12 և AK15 նմուշների արտադրություն։ «Կալաշնիկով»ը ինքնաձիգներ և զենք արտադրող ռուսական ընկերություն է, որի 25 տոկոս բաժնեմասը պետական է։ Գործարքի մյուս կողմի՝ Royalsys Engineering LTD ընկերության մասին համացանցում միակ տեղեկությունն այն