Բյուջե. թվերը խոսում են
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով…
Կարդալ ավելին2012թ-ի բյուջեի եկամուտների, ծախսերի մասին: Պետբյուջեի մասին…
Կարդալ ավելինԵրևանի ավագանու ընտրություններում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ը պատրաստվում է Երևանի ավագանու առաջին նիստին չմասնակցել, քվորում չապահովել, որը կբերի նոր ընտրությունների։ Այդ մասին Մարությանը հաղորդել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ֆեյսբուքյան տեսաուղերձում։ Երեկ քվորում չապահովելու միջոցով ավագանու նոր ընտրությունների մասին էր հայտարարել նաև «Մայր Հայաստան» դաշինքը։ «Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է դաշինքը։ «Ազգային առաջընթաց»-ն ունի 14 մանդատ, «Մայր Հայաստան»-ը՝ 12: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրություններում չկարողացավ հավաքել անհրաժեշտ մանդատների 51 տոկոսը, ՔՊ-ն ունի 24 մանդատ։ Ավագանիում ներկայացվածության շեմը անցել է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ […]
Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Այս մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Արցախից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիները միանվագ 100 հազար դրամ կստանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- գրել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այդ թիվը նախօերի ժամը 22:00-ի դրությամբ կազմում էր 78 354 անձ։
Ընդդիմադիր ուժերին միավորում է առնվազն մեկ խնդիր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքային իշխանությունից հեռու պահելը և նրա պարտությունն արձանագրելը, նշում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Կարապետյանը ներկայացնում է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա չկազմելու, բայց նրանց կողմից Մարությանին քաղաքապետ ընտրելու առաջարկի տրամաբանությունը:
«Հայաստանին պարզած Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքում ձիթենու ճյո՞ւղ է, թե՞ զենք»․ հռետորական հարց է տալիս պոլսահայ հրապարակախոս Ռոբեր Քոթփաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա վերլուծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջևան, անդրադառնում տարածաշրջանի և Հայաստանի վերաբերյալ վերջին ժամանակների թուրքական հանրային ընկալումներին՝ նկատելով, որ դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ։ Քոփթաշը նաև խոսում է Նախիջևանի և Թուրքիայի կապերի մասին։
Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի (կանոնադրություն) վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ «Հայ գործընկերներին է ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր գոհացնել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», – […]