Հայաստանը Վրաստանին թանկ է վճարում
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը խոսում է դեպի ծով ելք չունեցող…
Կարդալ ավելին«Վրաստանն այս շաբաթ» հաղորդումն ամփոփում է նախորդ շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած առավել կարևոր և հետաքրքիր զարգացումները։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը խոսում է դեպի ծով ելք չունեցող…
Կարդալ ավելինԸնդդիմադիր «Վրաստանի երազանք» կուսակցության համակիրները…
Կարդալ ավելինՀոկտեմբերի մեկին Վրաստանում առաջին անգամ ընդդիմությունը…
Կարդալ ավելինՄիխեիլ Սաակաշվիլին, ով մի քանի ամիս անց կսպառի նախագահական…
Կարդալ ավելինԵրևանի ավագանու ընտրություններում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ը պատրաստվում է Երևանի ավագանու առաջին նիստին չմասնակցել, քվորում չապահովել, որը կբերի նոր ընտրությունների։ Այդ մասին Մարությանը հաղորդել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ֆեյսբուքյան տեսաուղերձում։ Երեկ քվորում չապահովելու միջոցով ավագանու նոր ընտրությունների մասին էր հայտարարել նաև «Մայր Հայաստան» դաշինքը։ «Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է դաշինքը։ «Ազգային առաջընթաց»-ն ունի 14 մանդատ, «Մայր Հայաստան»-ը՝ 12: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրություններում չկարողացավ հավաքել անհրաժեշտ մանդատների 51 տոկոսը, ՔՊ-ն ունի 24 մանդատ։ Ավագանիում ներկայացվածության շեմը անցել է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ […]
Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Այս մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Արցախից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիները միանվագ 100 հազար դրամ կստանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- գրել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այդ թիվը նախօերի ժամը 22:00-ի դրությամբ կազմում էր 78 354 անձ։
Ընդդիմադիր ուժերին միավորում է առնվազն մեկ խնդիր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքային իշխանությունից հեռու պահելը և նրա պարտությունն արձանագրելը, նշում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Կարապետյանը ներկայացնում է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա չկազմելու, բայց նրանց կողմից Մարությանին քաղաքապետ ընտրելու առաջարկի տրամաբանությունը:
«Հայաստանին պարզած Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքում ձիթենու ճյո՞ւղ է, թե՞ զենք»․ հռետորական հարց է տալիս պոլսահայ հրապարակախոս Ռոբեր Քոթփաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա վերլուծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջևան, անդրադառնում տարածաշրջանի և Հայաստանի վերաբերյալ վերջին ժամանակների թուրքական հանրային ընկալումներին՝ նկատելով, որ դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ։ Քոփթաշը նաև խոսում է Նախիջևանի և Թուրքիայի կապերի մասին։
Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի (կանոնադրություն) վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ «Հայ գործընկերներին է ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր գոհացնել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», – […]