Հայաստանը դարձել է ռուսաստանցիների սիրելի ձմեռային զբոսավայր
Ռուս զբոսաշրջիկների շրջանում ձմեռային արձակուրդների ժամանակահատվածի…
Կարդալ ավելինՌուս զբոսաշրջիկների շրջանում ձմեռային արձակուրդների ժամանակահատվածի…
Կարդալ ավելինՆոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալու է խորհրդարանական ընտրությունների…
Կարդալ ավելինՎանաձոր համայնքի ավագանու անդամ՝ «Հայկական վերածնունդ»…
Կարդալ ավելինԵթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները…
Կարդալ ավելինԳարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար: Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից: Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության […]
Արամ Թադևոսյան Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը․․․ քանի դեռ ապրում էինք այնտեղ, մեզնից շատերը կանխատեսում էին, որ դա շատ հավանական սցենար է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա տեղի կունենա մեզնից հետո։ Բացառիկ դեպք է, որ խաղաղապահ առաքելությունը կորցնում է իր նպատակը այդքան գերադրական աստիճանով․ Արցախում հիմա կատարյալ խաղաղություն է։ Մեր վերլուծաբանները շատ են սիրում խոսել այլ պետությունների շահերից, բայց հիմնվելով օբյեկտիվ ու տրամաբանական փորձառության վրա, հաշվի չեն առնում ընթացիկ իրողությունները։ Անգամ Արցախի էթնիկ զտումից հետո ոմանք պնդում էին, թե ի դեմս այնտեղ մնացած խաղաղապահների՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի վրա ազդելու լծակ ունենալ, և դա կարելի է […]
«Ակնկալում եմ, որ ադրբեջանցիներն իրենց կպահեն ազնիվ, անկեղծ և ոչ միայն մեզ, այլ ողջ աշխարհին կապացուցեն, որ պատրաստ են պատշաճ համագործակցության և հետ կքաշեն իրենց զորքերն այդ տարածքներից»․ նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։ «Այժմ մենք ունենք ընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Այժմ պետք է աշխատենք դետալների վրա, ինչը ժամանակ է պահանջում»,- ասել է նա։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է չորս գյուղերի թեման և այն մոռացության չի մատնել․ «Էքսկլավների հարցն ուրիշ է, այն ավելի բարդ է, քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի կողմից։ Դրա համար էլ այդ հարցը դելիմիտացիայի գործընթացի շրջանակում պետք է լուծվի»։ Ադրբեջանի նախագահն իր խոսքում նաև հղում է […]