«Դու հայ անառակի որդի ես»․ թուրք ոստիկանները՝ Դիարբեքիրում ձերբակալված լրագրողին
Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները պարբերականների…
Կարդալ ավելինԹուրքիայում շարունակվում են բռնաճնշումները պարբերականների…
Կարդալ ավելինՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ…
Կարդալ ավելինԻսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեն Շապիրոն կանչվել է այդ երկրի…
Կարդալ ավելին«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը այդ հանդիպման վերաբերյալ։
Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման ընտրություններում շատ կարևոր է Ստամբուլի ընտրապայքարը․ այն կարող է վճռել 2028-ին Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակցին, նշում է գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Քոփթաշը համարում է, որ ներկայում Ստամբուլի քեմալական քաղաքապետ Իմամօղլուի իրական մրցակիցը ոչ թե իշխող կուսակցությունից առաջադրված Մուրադ Քուրումն է, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հրապարակախոսը անդրադառնում է քրդական տրամադրություններին՝ նշելով, որ հենց նրանց ձայներն են որոշելու Ստամբուլի հաղթողին։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի […]
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Քննչական կոմիտեն պնդում է, թե «Ազգային ժողովրդավարական բևեռի» գրասենյակում կատարել է խուզարկություն և զենք-զինամթերք հայտնաբերել։ Մինչդեռ, ԱԺԲ-ն հակադարձում է, թե իրենց գրասենյակում խուզարկություն չի իրականացվել։ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մարտի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքից հետո բացահայտվել է, որ ներխուժող անձինք «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունից են։ Ձերբակալումից հետո ՔԿ-ն մարտի 26-ին հաղորդել է, որ մեղադրյալների ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակության վայրերում ու կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքում կատարվել է 23 խուզարկություն։ «Մասնավորապես, նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել է 2 մարտական նռնակ և քննության համար […]
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը հող է նախապատրաստում հնարավոր սադրանքի համար։ «Ընդհանրապես, անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունների հետ կապված միանշանակ մեկնաբանություն տալը»,- մարտի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Հայաստանի համար «որոշված թեմա է»։ «Փորձ է արվում այս գործընթացը […]
Էրեբունիում է ապրում Արցախից բռնի տեղահանված Սահակյանների ընտանիքը։ Ընտանիքի հայրը՝ Գրիգորի Սահակյանը, մահացել է 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ։ Ներկայում հինգ անչափահաս երեխաները, կինն ու ծնողները մնացել են առանց կերակրողի։ Գրիգորին 24 տարի ծառայել է բանակում։ Այսօր ընտանիքը փորձում է ստանալ զինվորականի ընտանիքին օրենքով հասանելի աջակցությունները։ Դեռևս՝ ապարդյուն։
ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ Agos Ինչպիսի՞ն է հեղինակազուրկը։ Ան մարդու տեսակ է, որ չէ կազմած իր անհատականութիւնը եւ կ՚ապաւինի ուժի մը շուքին։ Գիտէ թէ ուր պիտի լռէ եւ ուր պիտի խօսի։ Երբ խօսի, ձայնի ինչ ուժգնութեամբ կամ ինչ շեշտադրումով։ Այդ բոլորը ճշդողը ոչ թէ ինքն է, այլ տիրոջ նախասիրութիւնը։ Եթէ տէրը նիւթի մը շուրջ բարձրաձայն պիտի առարկէ, ինք այդ նոյն առարկութիւնը կը կրկնէ տիրոջ ձայնը գերազանցող բարձրութեամբ։ Այս կերպարները եթէ ոչ մարդկութեան, բայց իրենց տիրոջ համար միշտ պիտանի են։ Յիշենք Թուրքիոյ քաղաքականութեան մէջ կարեւոր նշանակութիւն ունեցող քաղաքական գործիչները եւ անոնց հեղինակութենէ զուրկ փոխանորդները։ Այս պահուն կը մտաբերեմ Թուրկութ Էօզալը։ Ան վարչապետի եւ […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 26-ին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը տարեկան մի քանի միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան, ինչը, ըստ Պեսկովի, Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսն է կազմում։ ՌԴ նախագահի խոսնակը նաև կրկնել է իր արդեն իսկ հերքված պնդումը, թե ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ «Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում։ Եվ ի դեպ, ՌԴ քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը […]
Լևոն Խալաթյան Օրերս վարչապետը խոստովանեց, որ Fly Arna ազգային ավիափոխադողի նախագիծը ձախողվել է։ Նա, հավանաբար, վերջինն էր, որ դա խոստովանեց։ Բայց եթե ուշադիր նայեք, ամեն ինչ պարզ էր վաղուց՝ նախագծի մեկնարկից ի վեր՝ դեռ երկու տարի առաջ։ Ավիաընկերության ձախողումն առանձին վերլուծություն պահանջող թեմա է։ Առավել ուշագրավ է ավիաընկերության հայաստանյան բաժնետիրոջ՝ ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) գործունեությունը։ Այս հիմնադրամը ստեղծվել է այսպես կոչված «ազգային հետաքրքրություն» ներկայացնող ակտիվներում պետական ներդրումների համար։ Հիմնադրամը ֆինանսավորվում է պետության կողմից՝ հատկացումներ վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության կամ էկոնոմիկայի նախարարության դրամաշնորհների տեսքով։ Կարճ ասած՝ հարկատուների փողերից։ ԱՆԻՖ-ը ստեղծվեց ցնծությամբ՝ տնօրենների այնպիսի խորհրդով, որի անդամ էին անգամ Ֆրանսիայի […]