Ընտրություն՝ առանց այլընտրանքի. փաստաբանները պալատի նախագահ են ընտրում
Փասաբանների պալատում այսօր տեղի ունեցավ պալատի նախագահի…
Կարդալ ավելինՓասաբանների պալատում այսօր տեղի ունեցավ պալատի նախագահի…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի…
Կարդալ ավելինԱրդարադատության նախարարությունում, ինչպես նաև նախարարության…
Կարդալ ավելինՀայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, երկու երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ «Լարվածության աճը վնաս է և տարածաշրջանի ժողովուրդների, և Հայաստանի ու Ադրբեջանի հարևանների համար։ Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության շուրջ երկխոսությունը։ Կարծում ենք՝ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոններից է երկխոսությունը, ինչպես նաև ինքնիշխանությունը հարգելը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը»,- ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսին ասել է դեսպանը։ Նա նշել է, որ իրենց «կարմիր գծերը» չեն փոխվել, Իրանը շարունակում է դեմ արտահայտվել տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ «Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։ Հայաստանը Իրանի […]
Առաջին անգամ, շատ վաղուց, մարդկանց մեծ հավաքի հանդեպ կասկած ունեցա հավաքի հզոր համերաշխության պարգևած երջանկության պահին, երբ անանձնական, իսկ գուցե իրականում անձնական երջանկությունը հատում էր սանդղակի վերին նիշերը։ 1988-ի փետրվարին, երբ մեկ շաբաթ ձայնալարերի ու սրտալարերի ամբողջ հզորությամբ «Ի-գոր, Ի-գոր» վանկարկելուց հետո, մեկ օրում Իգորին հեռացրին հարթակից, ու սկսեցինք նույն ուժով գոռալ «կոմիտե», առաջին անգամ զարմացա անհնարինի ակնհայտ լինելու վրա։ Նույն հավաքը՝ հասուն տղամարդիկ, երիտասարդ տղաներ, կանայք, աղջիկներ, շատ գրագետ մարդիկ․․․ բոլորը մեկ օրում սկսեցին գոռալ «կոմիտե»։ Իրողության վերլուծությունը չէ հիմա նպատակս, ոչ էլ նրանց տարաձայնությունների պարզաբանումը, այլ փաստը։ Մեկ օրում մոռանալ կուռքին։ Տեղում, առանց որևէ հարցի սկսել բղավել այլ […]
Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Այս կախվածությունը դրսևորվում է մի քանի գործոններով՝ ներկրվող գազ և այլ էներգակիրներ, էլեկտրաէներգիա արտադրող կայանների ակտիվներում ռուսական ընկերությունների մասնակցություն, բաշխիչ ցանցերի պատկանելություն ռուսական ընկերություններին, ձեռնարկությունների կառավարում։ Ինչպե՞ս ունենալ ավելի անկախ էներգետիկ համակարգ։ Ի՞նչու է կարևոր այլընտրանքային էներգետիկայի զարգացումը։ Ռուսաստանը ծանրակշիռ ներկայություն ունի նաև Վրաստանի էներգետիկ ակտիվներում՝ թեև այդ երկու երկրները 2008-ից խզել են դիվանագիտական հարաբերությունները։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։ «Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ […]
Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տանձատափ գյուղում, 1931 թվականի տվյալներով, ապրել է չորս հարյուրից ավելի մարդ։ Հիմա ընդամենը քսան տնտեսություն կա այստեղ։ Տանձատափցիներն ասում են՝ պատրաստ են ընդունել Արցախից տեղահանվածներին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում գյուղի բնակիչները կիսվում են իրենց մտահոգություններով ու ցանկություններով։
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում առողջապահության նախարարությունում, ինչպես նաև բժշկական կենտրոններից մեկում ընթանում են խուզարկություններ։ Այդ մասին Սիվիլնեթին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Վերջինս չի մանրամասնել, թե ինչ վարույթի մասին է խոսքը։ Վարույթը քննվում է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։ Բժշկական կենտրոնը, որտեղ ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում, «Ուիգմոր»-ն է։ Տեղեկությունը հաստատել է բժշկական կետրոնի հաղորդակցության պատասխանատուներից Աննա Թավաքալյանը։
Արցախցիների համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները»,- ասված է հաղորդագրությունում։ Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են։ Նախարարությունը նաև ներկայացրել է դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույց։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը […]