Հայաստանում ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն…
Կարդալ ավելինՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն…
Կարդալ ավելինԱռողջապահության նախարարությունը պարզաբանել է Լևոն Ալթունյանի՝…
Կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Ստամբուլում բացված…
Կարդալ ավելին«Իզմիրլյան» հիմնադրամը 5 միլիոն դոլար կհատկացնի ՊՆ Վազգեն…
Կարդալ ավելինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են վարչապետի գրասենյակից։ Սոչիում Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
Իսմի Աղաև, OC Media Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Իրան։ Ադրբեջանի ԱԳՆ զգուշացումը տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։ Նախարարությունը հունիսի 3-ին «խստորեն հորդորել է» չմեկնել Իրան՝ հայտարարելով, որ այդ քայլին գնում է հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա «ահաբեկչական» հարձակման և դեսպանատան փակվելուց հետո այդ երկրում դիվանագիտական սահմանափակ ներկայացուցչություն ունենալու պատճառով։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունն արել է անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի մի քաղաքացի, որը երեք ամիս անհետ կորած էր, կալանավորվել է Իրանում, և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Հունիսի 1-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Գերմանիայում սովորող Ադրբեջանի […]
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ «Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ, և երբ այսօր կաթողիկոս Արամ Առաջինը և ես հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին։ Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- Թվիթերի իր էջում գրել է Թրյուդոն։
Հունիսի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: «Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: Նախարարն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը: Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն […]
Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական տեխնիկայի ուղղությամբ, կուրուստներ չկան։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը: Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաև՝ 258 4G/LTE նոր կայան: Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին: Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է թե՛ սակագնային պլաններից օգտվող բաժանորդների, թե՛ բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների և […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Կառավարության ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը․ «Վարչապետը կարևորել է դրանց հետևողական իրականացումը»։ «Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,- ասված է հաղորդագրությունում։