Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով
Երևանի տրամվայից մնացած միակ վագոնը մայրաքաղաքի պատմության…
Կարդալ ավելինԵրևանի տրամվայից մնացած միակ վագոնը մայրաքաղաքի պատմության…
Կարդալ ավելինՀայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ILur.am կայքում…
Կարդալ ավելինՓետրվարի 27-ից մարտի 19-ը Երևանում կանցկացվի փառատոն` նվիրված…
Կարդալ ավելինԺողովուրդը խոսում է Թումանյանի 150-ամյակը նշելու, պետական…
Կարդալ ավելինԸսինք, ու կը կրկնենք՝ Օրհներգը պիտի չփոխուի։ Օրհներգը ասոր-անոր…
Կարդալ ավելին«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկում են «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի՝ Բրյուսել կազմակերպած փորձագիտական այցն ու դրա արդյունքները։ Գրիգորյանը, որը ներառված էր խմբի կազմում, ներկայացնում է իր տպավորությունները ԵՄ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներից։
ԱՄՆ հանրապետական սենատոր Ալեքս Պադիլլան և դեմոկրատական սենատոր Մարկո Ռուբիոն երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս մասին հատնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ներկայացված բանաձևով, մասնավորապես, կոչ է արվում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և հակահայկական մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնություններն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին զրկելով սննդից, […]
Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ «Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 8-ին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը։ Հանդիպումը նախատեսված էր հունիսի […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 9-ին, Սոչիում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտարարել է Պեսկովը։ Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին։
Ադրբեջանն Արցախում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի և հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։ ՊԲ-ից նշում են, որ հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
2020-ի պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններն ապացուցեցին, որ Ռուսաստանն Արցախում չունի երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։ Նա վերլուծում է ռուս-ուկրաինական պատերազմի ներկա փուլն ու ներկայացնում, թե ինչ է նշանակելու հաղթանակ կողմերից յուրաքանչյուրի համար։ Խոսելով հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ծրագրերի մասին՝ Գևորգյանը նշում է, որ Հայաստանը Միութենական պետության մաս դարձնելու հարցը Ռուսաստանի օրակարգից հանված չէ։ Հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագրի մասին վերլուծաբանը ասում է՝ դրա երաշխավորը ոչ ԱՄՆ-ն է, ոչ էլ՝ Ռուսաստանը, այլ հենց Ադրբեջանը։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուսինյանը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին։ ՍիվիլՆեթին այդ մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին մասնակցում է նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը»,- նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։