Հարկային օրենսգրքի փոփոխությունները․ բախվող մոտեցումներ
Նոր կառավարությունը նախորդ տարի հայտարարեց, որ փոխելու…
Կարդալ ավելինՆոր կառավարությունը նախորդ տարի հայտարարեց, որ փոխելու…
Կարդալ ավելինԵթե իմ կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տեսանյութ լինի,…
Կարդալ ավելինԵրևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության խորհրդի…
Կարդալ ավելինTK & Partners խորհրդատվական ընկերության գործընկեր, Ռազմավարական…
Կարդալ ավելինՄարտի 1-ի գործի անջատված մասը, որում ներգրավված է նաև ՀՀ…
Կարդալ ավելինԼաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու առնվազն 2 տրամաբանություն կա, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը, որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, կիրառի ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխով սահմանված սանկցիաները, հարկադրանքի միջոցները կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և, թե արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում […]
Վերջերս Գալիֆորնիոյ մէջ մեկնարկուած է «Արփի» հրատարակչատունը, որ կը նպատակադրէ հրատարակել հայերէն ինքնագիր գործեր՝ մանուկ պատանի եւ երիտասարդ ընթերցողներու համար։ Այս ծրագրին մասին «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեան զրուցեց նորաստեղծ հրատարակչատան հիմնադիր Արփի Ճինպաշեան Գրիգորեանի հետ։ Հրատակչատան մասին յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար կրնաք այցելել https://arpipublishing.com/ կայքէջը։
Արցախի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 19-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։ Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին»։
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի մամուլի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում լրտեսական ծրագրերի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լրագրողի հարցին հակադարձեց՝ մատնանշելով, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների շարքում բացարձակ առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք ոլորտներում։ «Ես էլ ձեզ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ նույն Եվրամիության զեկույցների համաձայն… Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է՝ անկախ դատական համակարգի ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը։ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ վկայակոչում է այս զեկույցները։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, որոշեց ուսումնասիրել վարչապետի այս պնդումները։ […]
Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը: Միրզոյանի այցին ընդառաջ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով առաջիկա հանդիպումը համարելով «Մոսկվայի և Երևանի միջև բոլոր մակարդակներում ավանդական սերտ շփումների շարունակությունը»։ «Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։ […]
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ռազմահայրենասիրության հարցերով տեղակալ Իվան Պողոսյանը ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանի հետ զրուցում է 2020-ի պատերազմում պարտության պատճառների մասին։ Իվան Պողոսյանը խոսում է նաև Քրիստափոր Իվանյանի ժառանգության, բանակ ներթափանցած կիսագողական հասկացությունների, նախաբանակային կրթության, առաջին և երկրորդ պատերազմների տարբերության, 44-օրյա պատերազմում անօդաչուների դերի և անվտանգության ոլորտում անելիքների մասին։ Պողոսյանը ցավով է ասում, որ պարտությունը մեզ ոչինչ չի սովորեցրել։ Փոխգնդապետ Պողոսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, 1994-1995 թթ. եղել է Հորադիզում տեղակայված 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի տեղակալը, հետագայում լեգենդար հրամանատարի մասին գրել է «Հայկական քայլերգ» գիրքը։