LIVE. Հանրահավաք Ջերմուկում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Մայիսի 11-ին բնապահպանները ավտոերթով Երևանից եկան Ջերմուկ,…
Կարդալ ավելինՄայիսի 11-ին բնապահպանները ավտոերթով Երևանից եկան Ջերմուկ,…
Կարդալ ավելինՎենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեի հայաստանյան…
Կարդալ ավելինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի…
Կարդալ ավելինԺողովուրդը խոսում է մայիսի 9-ի տոնակատարության, Գագիկ Ծառուկյանի…
Կարդալ ավելինՄայիսի 23-ին Հռոմում մեկնարկում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը, որն անցնում է միջազգային լսարանի մեծ ուշադրության պայմաններում։ Հերթական բանակցություններից առաջ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարարը՝ արձագանքելով նաև տեղեկությունների այն սպրդմանը, թե Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին։
Գևորգ Թոսունյան Վարչապետի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատական նիստը մայիսի 22-ին անցավ լարված մթնոլորտում, երբ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ Սոնան պատահարի օրը վիճել է ճանապարհը կարգավորող ոստիկանի հետ։ Մահացած հղի կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը, ամբողջ ընթացքում լուռ էր, սակայն հունից դուրս եկավ, երբ փաստաբանը սկսեց որակումներ տալ իր դստեր գործողություններին։ «Ինչի՞ ես կպնում իմ աղջկան, ինչ ասում ես՝ ձայն չենք հանում, լսում ենք։ Հասկանո՞ւմ ես՝ ինչ ողբերգություն է»,- դիմելով Բալոյանին՝ բղավում էր մահացած հղի կնոջ հայրը, իսկ վրաերթի ենթարկող Արամ Նավասարդյանի փաստաբանը նրան տեղից արձագանքում էր, ինչն ավելի էր զայրացնում տղամարդուն։ Ընդմիջում հայտարարվեց, […]
Հայկ Ղազարյան Մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն՝ 28 կողմ ձայնով, ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։ Նա եղել է միակ թեկնածուն և ներկայացնում է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Արցախի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։ Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը։ Նիստը կայացել է Երևանում։ «Տասնօրյա ժամկետում Ազգային ժողովը կանցկացնի նաև Արցախի նախագահի ընտրությունը»,- ասաց Աղաջանյանը։ 2023-ի հունիսին կայացած Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո սեպտեմբերին 9-ին Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային 2025-ին։ Սահմանադրական այս փոփոխությունը կատարվեցին […]
Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները։ Այս մասին ահազանգում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության։ Այն ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակ ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ «Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և այլ հանցանքների մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպությանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ» իրականացնելու մեջ և հանձնաժողովին խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երևացող անհամապատասխանությունը» ՄԱԿ-ի […]
2023-ի բռնի տեղահանումից ի վեր՝ մայիսի 20-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 8315 դիմորդի։ Այս տվյալները լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Մեկ ամիս առաջ՝ ապրիլի 16-ի դրությամբ, ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8568 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիության դիմում կարող են ներկայացնել միայն չափահաս անձինք, մինչդեռ անչափահասները քաղաքացիություն կարող են ստանալ ավտոմատ կերպով՝ ծնողներից որևէ մեկի քաղաքացիություն ստանալու հիմքով։ Փոխնախարարը նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում […]
Էլեն Մուրադյան Սյունիքում Ռուսաստանի և Ֆրանսիայի հյուպատոսություններ բացելու շուրջ քննարկումները շարունակվում են։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ Սյունիքում հյուպատոսություն բացելու ժամկետների մասին ՍիվիլՆեթը պարզաբանում էր խնդրել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։ Հարցմանն ի պատասխան դեսպանատնից նշել են, որ Ֆրանսիան նախատեսում է Գորիս քաղաքում բացել պատվո հյուպատոսություն, այլ ոչ թե գլխավոր հյուպատոսություն։ Ըստ դեսպանության՝ պատվո հյուպատոսության բացումը տեղի կունենա «շուտով»։ Ֆրանսիայի կողմից Գորիսի ընտրությունը կապված է քաղաքի վաղեմի մշակութային կապերի հետ ֆրանկոֆոն աշխարհի հետ։ Համարվելով Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ Գորիսում 2006-ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն։ Կենտրոնը ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման […]
Մայիսի 22-ի դրությամբ 57,736 քաղաքացի տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել, 23,175-ը ստացել է սոցիալական կրեդիտ։ Այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ընթացքում։ «2 մլրդ-ից ավելի սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները։ Սա հնարավոր է դարձել, որովհետև հայտարարագրման գործընթացն այսօր շատ ավելի հասանելի է։ Մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնց շնորհիվ գործընթացը դարձել է սահուն, մշակվել են ուղեցույցներ և ձևավորվել նոր հարթակի կոնցեպտ, որպեսզի քաղաքացիներն առանց դժվարության կարողանան լրացնել իրենց հայտարարագիրը»,- ընդգծել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ համակողմանի փոփոխություններ են կատարվել՝ քաղաքացիների մասնակցությունն ավելացնելու նպատակով։ «Մենք սահմանել ենք հստակ ժամկետներ հայտարարագրերի ներկայացման համար։ 2024-ի և […]