Ռուս ակտիվիստ Շիշկինը ՀՀ-ում ապաստան ստացե՞լ է, թե՞ ոչ․ լուրերի հետքերով
Ռուսաստանցի ակտիվիստ, ռուսական լրատվամիջոցների բնութագրմամբ՝…
Կարդալ ավելինՌուսաստանցի ակտիվիստ, ռուսական լրատվամիջոցների բնութագրմամբ՝…
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարրանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով,…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից: Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել: Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը […]
Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել և Բաքու են տեղափոխել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին․ սեպտեմբերի 29-ին հաղորդում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հայ բարձրաստիճան զինվորականի հանդեպ քրեական գործ է հարուցվել «կազմակերպված հանցախմբի կողմից կրկնվող ահաբեկչության, անօրինական կերպով հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և փոխադրման, օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի և խմբերի ստեղծման, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Հակարիի կամրջին ձերբակալել և Բաքու է տեղափոխել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը ժամը 12:00-ի դրությամբ անցել է 91 000-ը, իսկ ժամը 16:00-ի դրությամբ` այդ թիվը հասել է 93 000-ի։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Պետության կողմից ապահովվող կեցավայրից օգտվել է 23 433 մարդ։ Արագածոտնում կեցավայրով ապահովվել է 976 մարդ, Արարատում՝ 6 031-ը, Արմավիրում՝ 2 100-ը, Գեղարքունիքում՝ 2 100-ը, Լոռիում՝ 1 187-ը, Կոտայքում՝ 5 323-ը, Շիրակում 897 մարդ, Սյունիքում 2 050, Վայոց ձորում՝ 2 555 մարդ, Տավուշում՝ 1 183-ը։
Արցախից բռնի տեղահանվածները վեցերորդ օրն է՝ շարունակում են ժամանել Սյունիք։ Տեղահանվել է 90 հազարից ավել մարդ։ Մյուսները սպասում են իրենց հերթին։ Այս օրերին Հայաստանում գործող բազմաթիվ բիզնեսներ, բուժհաստատություններ և կրթական կենտրոններ բռնի տեղահանվածներին առաջարկում են աշխատանք և անվճար ծառայություններ։ Սիվիլնեթը առանձնացրել է հայտարարություններից մի քանիսը։ Այս ցուցակն անընդհատ համալրվում է։ Կրթական ծրագրեր Արցախահայերին անվճար կրթական ծրագիր է առաջարկում Armenian Code Academy-ն։ Կենտրոնը տրամադրում է 5 ուղղություններով 50 կրթաթոշակ ընդունելությունն անցած դիմորդների համար՝ Introduction to JavaScript, Introduction to Python, Introduction to Data Science and Machine Learning, UX/UI Design, Graphic Design։ Կենտրոնը կոչ է արել բոլոր ՏՏ նախաձեռնություններին միանալ նախաձեռնությանը։ Վեբ ծրագրավորման […]