Քո գրպանից՝ մեդալներ-մեդալներ-մեդալներին
ՍիվիլՆեթը պարզել է, թե պետական մարմինները որքան գումար…
Կարդալ ավելինՍիվիլՆեթը պարզել է, թե պետական մարմինները որքան գումար…
Կարդալ ավելինԱռողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը, որ…
Կարդալ ավելինՆամակ երկրէն Շնորհիւ ամերիկահայութեան տասնամեակներու…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքն անցնելիս ձերբակալել են Ադրբեջանի ուժային կառույցները․ ավելի ուշ հրապարակվել է նրա լուսանկարը Բաքվից։ Հայաստանը իր քաղաքացի Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ։ Ձերբակալության մասին ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Վարդանյանի քրոջ՝ Մարինե Ալեսի հետ։
Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Բաքվից տեղեկություններ տրամադրել նրա գտնվելու վայրի, դրության մասին. այսպիսի գրառում է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ադրբեջանը Լաչինի միջանցքում ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, որն Արցախից տասնյակ հազարավոր քաղաքացիների շարքում փորձել է անցնել Հայաստան։
Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել և Հայաստան է տեղափոխվել 50 000-ից ավել արցախցի բռնի տեղահանված։ Այդ մասին հումանիտար կենտրոնում հաղորդեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Պետությունը շուրջ 5 700-ի կեցությունն է ապահովել. «Մնացած քաղաքացիները հրաժարվել են ու միանգամից ուղևորվել իրենց կեցության վայրեր»,- ասաց Բաղդասարյանը։ Ադրբեջանի կողմից ռազմական գոծողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի բենզալցակայանում պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված վիրավոր քաղաքացիների թիվը հասել է 311-ի։
Ադրբեջանը Լաչինի միջանցքում ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, որն Արցախից տասնյակ հազարավոր քաղաքացիների շարքում փորձել է անցնել Հայաստան։ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման տասը ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- հայտարարություն է տարածել Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Ավելի վաղ Զոնաբենդը ՍիվիլՆեթին ասել էր, որ ամուսնու հետ կապը կորել է։ Ադրբեջանական տելեգրամյան […]
Շփումները պաշտոնական Երևանի հետ շարունակվում են, և մենք հույս ունենք՝ մեր ուղարկած ազդանշանները տեղ կհասնեն և կընկալվեն․ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսին։ «Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հարաբերությունների սրման նախաձեռնող երբևէ չի եղել, արել է առավելագույնը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար, և այդպես էլ շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Երևանի արձագանքին, ապա նույնիսկ խուլ լինելու դեպքում կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է Զախարովան։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության շրջանակում բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն իրագործվել։ «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ […]