Թուրքիայի խորհրդարանն արտոնել է Լիբիայում թուրքական զորքերի տեղակայումը
Հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանություն…
Կարդալ ավելինՀունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանություն…
Կարդալ ավելինՀունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիսարևելյան ուղղությամբ…
Կարդալ ավելինՄեծահասակները կհիշեն 1960-ականների ձյունառատ ձմեռները Երևանում։…
Կարդալ ավելին2019-ը Հայաստանում հրդեհառատ էր։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն…
Կարդալ ավելինԱդրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 204 երեխա, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ «Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղության հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
44-օրյա պատերազմը բազմաթիվ արցախցիների դարձրեց գաղթական: Նրանցից շատերը ստիպված՝ լքել են իրենց տունուտեղը` մի օր վերադառնալու հույսով: Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկում է հաստատվել Բադալյանների ընտանիքը: Այստեղ նրանք աշխատում են ու ստեղծում իրենց նոր տունը։ Ութ հոգով ապրում են մի կացարանում, որտեղ անգամ տարրական պայմաններ չկան։
Ժամը 14:24-ին Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Փետրվարի 6-ին, ժամը՝ 14:24-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ»,- ասված է հաղորդագրությունում։ *** Փետրվարի 6-ի առավոտյան թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։ Ժամը 14:00-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է առնվազն 912 մարդ, վիրավորվել՝ 5 385-ը։ Սիրիայում զոհերի թիվը […]
Շուտով Թուրիոյ մէջ նախագահական ընտրութիւններ են. ի՞նչ պատկեր կը պարզէ ընտրական դաշտը, հայ համայնքը ինչպէ՞ս դիրքորոշուած է, ի՞նչ կրնայ պատահիլ եթէ նախագահ Էրտողան չվերընտրուի։ Այս մասին «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեան զրուցեց «Ակօս» շաբաթաթերթի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ։
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: *** Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։ 2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Թվիթերում՝ ցավակցելով Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից զոհվածների ու տուժածների ընտանիքներին և առաջարկել Հայաստանի օգնությունը։ «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։ Ժամը 14:00-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է առնվազն 912 մարդ, վիրավորվել՝ 5 385-ը։ Սիրիայում զոհերի թիվը մոտ 390 է, իսկ վիրավորները` ավելի քան 600։
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ «Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է Հունանյանը։ *** Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրի 10 նահանգներում առնվազն 284 մարդ է զոհվել, ավելի քան 2 300-ը՝ վիրավորվել։ Սիրիայի առողջապահության […]
Արցախի շրջափակումից ի վեր հինգ հազարից ավել մարդ զրկվել է աշխատանքից։ Լյուսյա Պողոսյանը մոտ մեկ ամիս է, ինչ աշխատանքի չի գնում։ Ստեփանակերտի կառուցվող շենքերից մեկի շինաշխատանքներում ներգրավված էր որպես կռունկավար, բայց Ադրբեջանի կողմից Արցախի էներգամատակարարման խափանման հետևանքով նրա աշխատանքն անհնարին է դարձել։ Ամեն օր Արցախը 6 ժամով հոսանքազրկվում է, մնացած ժամերին էլ հոսանքը թույլ է լինում, ինչի պատճառով էլ անհնար է դարձել նրա աշխատանքը։