Չորաթան․ գյուղացիները վերանորոգում են հրետակոծված ջրատարը
Չորաթան գյուղը գտնվում է Թովուզի Աղդամ գրուղի դիմաց, իսկ…
Կարդալ ավելինՉորաթան գյուղը գտնվում է Թովուզի Աղդամ գրուղի դիմաց, իսկ…
Կարդալ ավելինԱրտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հուլիսի…
Կարդալ ավելինՍահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ՍիվիլՆեթի…
Կարդալ ավելին«Մեր Թումանյանը ճիշտ ա ասել՝ մեր ապրուստն ի՞նչ է մի կտոր…
Կարդալ ավելինԺան Բարսեղյանը ֆրանսիական Ստրասբուրգի՝ ԵԽ եվրոպական գլխամասի,…
Կարդալ ավելինԳիշերը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հանգիստ…
Կարդալ ավելինՀայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այն հայտարարության վերաբերյալ, որ ինչ-որ փուլում փոխադարձ հայցերի հետկանչի հարցը կարող է քննարկվել։ «Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- ասել է Կիրակոսյանը։ Լրագրողի հարցին՝ արդյոք […]
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տևական ժամանակ իշխում էր ավերակների վրա, համակարգն ամբողջովին հյուծված էր, նշում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նա բացատրում է ընդդիմադիր ապստամբների սրընթաց հաջողությունը և խոսում Թուրքիայի ռազմավարական հաջողության մասին, անդրադառնում քրդական գործոնին: Չըթըրեանի համոզմամբ՝ քրդերի ապագան կախված է Թրամփից։
ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում բացահայտում է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանը վատնել հարկատուների գումարները՝ Երևանի «Ծածկված շուկայի» մոտ գտնվող գետնանցումի անորակ վերանորոգման վրա, և ինչպես են պատասխանատու ընկերությունները շարունակում ստանալ պետական պատվերներ:
«Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով» ասված է ՀՀ Սահմանադրությունում։ Իրականում սփյուռքահայերի համար քաղաքացիություն ստանալը հեշտ գործընթաց չէ, ասում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը։ ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանի հետ զրույցում նա ներկայացնում է այն խնդիրները, որոնք բարդացնում են ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը։
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն, նաև տեսանելի չէ կոռուպցիայի և ապօրինի հարստացման պատժելիությունը հատկապես հանրահայտ ու աղմկահարույց գործերով։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին Կոռուպցիայի ընկալման համաթվում ստացել է 47 միավոր։ Թվերը ցույց են տալիս մեկ միավորի աճ, բայց սա, ըստ նրանց գնահատման, ավելի շատ լճացում է, քան առաջընթաց։ Համեմատելով 2018-19 թվականների թռիչքային աճի հետ՝ ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ իրականացվող բարեփոխումները բավարար արդյունքներ չեն տալիս։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ուսումնասիրությունը ևս հետաքրքիր պատկեր է […]
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում կրկին ակտիվացել են IDram վճարային համակարգի անունից կեղծ գրառումներ տարածող էջերը։ Գրառումներից մեկի համաձայն՝ IDram-ը 20,000 դրամ է վճարում հարցմանը մասնակցելու համար։ «Օգտվու՞մ ես Rocketline-ից։ Անցիր հարցում։ Ստացիր 20,000 դրամ»,- նշված է գրառման մեջ։ Տարածվող մյուս գրառումը նախատոնական մրցանակների վերաբերյալ է. իբր 100,000 դրամ է տրվում «հաստատված օգտվողներին»։ Ի՞նչ է հայտնի IDram-ի կեղծ հարցումների վերաբերյալ գրառումներ տարածող էջի մասին Գրառումը տարածվում է Panhe Hauji անվանումով ֆեյսբուքյան էջով, որը նախկինում պոռնագրաֆիկ բնույթի գովազդային գրառումներ է տարածել։ Իսկ տեսանյութերի գրությունները ուզբեկերեն են։ Այսինքն՝ ֆեյսբուքյան էջն այլ բնույթի գրառումներով նաև ուզբեկ օգտատերերի է թիրախավորել։ Հայաստանյան լսարանին թիրախավորող IDram-ի հարցման […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով վարչապետ Փաշինյանի ավելի վաղ արած պնդմանը, թե նախկինում արտագաղթի հիմնական պատճառը Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն էր, հայտարարել է, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում երկրում գրանցվել է ներգաղթ: «Փորձեք դիտարկել 2004-2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի մոլորեցրեք մեր ժողովրդին։ Հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգության զգացումն էր ապահովում միգրացիայի դրական դինամիկան։ […] Մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ունեցանք նաև ներգաղթ։ Սա փաստ է»,- ասել է Լևոն Քոչարյանը։ Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդել է, թե նախկին իշխանությունների օրոք 1 […]
Մերձավոր Արևելքը լուսաբանող Al-Monitor կայքում հոդվածագիր Ադամ Լուչենտեն (Adam Lucente) ամփոփ ներկայացնում է, թե ով ինչ է վերահսկում Սիրիայում։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Նախագահ Բաշար Ասադը լքել է Սիրիան ապստամբական ուժերի կողմից մայրաքաղաք Դամասկոսի գրավումից կարճ ժամանակ առաջ՝ երկրի տարբեր հատվածները թողնելով տարբեր խմբավորումների վերահսկողության տակ։ Կիրակի նախագահ Ասադի տապալումից հետո Սիրիան հիմնականում վերահսկում են ապստամբական խմբավորումներն ու քրդական ուժերը։ Ներկայում ընթանում է անցումային գործընթաց Ասադի կառավարության մասնակցությամբ, թեև հարցեր են մնում, թե ով է ղեկավարելու երկիրը և ինչ կարգավիճակ են ունենալու օտարերկրյա ուժերը, այդ թվում՝ ռուսական։ Սիրիական ապստամբական խմբավորումները շաբաթ օրը ներխուժել են Դամասկոս՝ քաղաքը գրավելով առանց Ասադի ուժերի էական […]