Արցախն այս շաբաթ․ Ստեփանակերտի թատրոնը կհիմնանորոգվի
ՍիվիլՆեթն ամփոփում է շաբաթվա հիմնական իրադարձություններն…
Կարդալ ավելինՍիվիլՆեթն ամփոփում է շաբաթվա հիմնական իրադարձություններն…
Կարդալ ավելինՀունոտի կիրճը, որը հայտնի է նաև Զոնտիկներ անունով, համարվում…
Կարդալ ավելինԺնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները: Նա վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: Ժնևում նաև նախատեսված էր Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, սակայն այն չեղարկվել է ադրբեջանական կողմի պատճառով։ ՀՀ ԱԺ-ից […]
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին հրահանգել է զորքերի «մարտունակությունը պահել» բարձր մակարդակի վրա, որպեսզի կանխեն «ռևանշիստական ուժերի սադրանքները», քանի դեռ Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները շոշափելի արդյունք չեն տալիս։ Հասանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ, որի ընթացքում զորքերին հանձնարարել է «պահպանել մարտունակությունը մշտական բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը, ինչպես նաև պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ պայմանական սահմանին»։ Այս հանձնարարականը տրվում է այն բանից հետո, երբ Ադրբեջանն ավելի վճռական սկսեց պահանջել հեռացնելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից։ Այն քաղաքացիական դիտորդական առաքելություն է և տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Անցած […]
Շոթա Կինչա, OC Media Վրաստանի Իշխանամետ POSTV հեռուստաալիքը մի շարք հայատյաց մեղադրանքներ է վերագրել «Լելո» կուսակցության նախագահ և ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» դաշինքի առաջատար գործիչ Մամուկա Խազարաձեի դեմ: Հոկտեմբերի 11-ին POSTV-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ անանուն լրագրողը ճնշում է Խազարաձեին՝ նրան մեղադրելով, թե նա թաքցնում է իր ենթադրյալ հայկական արմատները: Ոտքի վրա հարցազրույցն ակնհայտորեն արձանագրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Խազարաձեն և «Ուժեղ Վրաստանը» քարոզարշավ էին անցկացնում արևելյան Վրաստանի Թելևի քաղաքում: «Ինչո՞ւ եք թաքցնում ձեր [էթնիկ] ծագումը։ […] Մենք գիտենք, որ դուք հայկական արմատներ ունեք։ Դուք ամաչու՞մ եք դա ընդունել»,- հարցրել է լրագրողը։ POSTV-ով հեռարձակված հատվածում Խազարաձեն, որը կարծես […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրելու Հայաստանի առաջարկն անվանել է «անիրատեսական և տարօրինակ»։ «Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը ունեն նույն արժեքը և դրանք չի կարելի առանձնացնել։ Այդ տեսանկյունից Հայաստանի կառավարության այն մոտեցումը, թե ստորագրենք այն, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ չհամաձայնեցված հոդվածները թողնենք մեկ այլ շրջափուլի, անիրատեսական և տարօրինակ առաջարկ է, որը հեռու է իրականությունից և չունի նախադեպ»,- հոկտեմբերի 14-ին Բելգիայի նորանշակ դեսպանի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։ Հանդիպմանն Ադրբեջանի նախագահն իր բողոքն է արտահայտել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների «անվստահություն» առաջացնող բաղադրիչներից մեկը։ «Հեռադիտակային դիվանագիտությունը անընդունելի էր և դուրս էր բնական […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին օրերին սոցցանցերում «Քարֆուր» սուպերմարկետի անունից կրկին կեղծ խաղարկություն է տարածվում ՝ իբր ընկերությունը 101 սառնարան և կենցաղային տեխնիկա է խաղարկում օգտատերերի շրջանում։ Ըստ ֆեյսբուքյան գրառման, որն արդեն իսկ ավելի քան 1 000 տարածում և մոտ 2 000 մեկնաբանություն ունի, խաղարկությանը մասնակցելու համար պետք է պարզապես մեկնաբանել գրառումը և տարածել այն: Նշվում է, թե «Քարֆուրը» խաղարկում է տեխնիկան, քանի որ «մաքրում է պահեստները»։ Խաղարկությունը կեղծ է և կապ չունի «Քարֆուրի» հետ Իրականում խաղարկության գրառումը տարածող Carrefour Fans ֆեյսբուքյան էջը կեղծ է և որևէ կապ չունի Carrefour-ի ֆեյսբուքյան պաշտոնական «Carrefour Armenia» էջի հետ, որում խաղարկությունների մասին որևէ տեղեկություն […]
Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն ու հաղորդակցություններին վերաբերող հարցեր։ «Ողջունում ենք երկու երկրների միջև ավտոճանապարհների և երկաթուղային ճանապարհների կառուցումը, ինչպես նաև ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը էներգետիկ և գյուղատնտեսական ոլորտներում։ Հաստատակամ ենք այդ հարցում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասել է Իրանի նախագահը։ Ըստ Փեզեշքիանի՝ Իրանը կողմ է ցանկացած նախագծի, որը կարող է նպաստել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ըստ Իրանի նախագահի՝ այդ նպատակին հասնելու համար պետք է դյուրացնել երկու հասարակությունների միջև շփումը։ Մասուդ Փեզեշքիանը նաև անդարդարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Ընդգծելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը, նա ասել է․ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: «Վարչապետը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024-ի ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի, որը մեկնարկում է այսօր»,- նշված է հաղորդագրությունում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: