Ով, որտեղ և ինչպես քվեարկեց
Սյունիքում, որը 44-օրյա պատերազմից հետո դարձել է ամենախոցելի…
Կարդալ ավելինՍյունիքում, որը 44-օրյա պատերազմից հետո դարձել է ամենախոցելի…
Կարդալ ավելինՀունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում…
Կարդալ ավելինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: «Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին: Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ»,- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է, թե որոնք են լինելու Ռուսաստանի գործողությունները՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար։ Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին նա ասաց, որ ռուսական կողմը մեծ հաշվով աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, այն է՝ անվտանգության երաշխիքների ու արցախցիների իրավունքների ապահովման հարցերը պետք է որոշվեն «Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև»։ Նա նաև օրինակներ բերեց, ասաց, որ նմանաբնույթ քննարկում գնացել է նաև Մինսկի պայմանավորվածություններում։ «Մենք աջակցում ենք Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների հարցով ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը։ Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների […]
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուսական «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է, թե 2022-ին Հայաստան է տեղափոխվել (ռելոկացվել) 108-110 000 ռուսաստանցի։ «Այսինքն՝ այդքան ռուսներ են եկել Հայաստան ու մնացել մշտական բնակության»,- հայտնել է Քերոբյանը մարտի 16-ին հրապարակված հարցազրույցում։ Հատված «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցից Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Քերոբյանն Ազգային ժողովում կրկին հնչեցրել էր նույն տվյալները, սակայն նշել, թե դա վերաբերում է 2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածին։ «2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ը Հայաստանում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է ընդհանուր 113 753 անձ»,- նշել էր Քերոբյանը՝ հավելելով, որ նրանցից 64 862-ը […]
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը․ մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Պատրաստ ենք, ինչպես և ամրագրված է եռակողմ հայտարարություններում, ցուցաբերել օժանդակություն տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիային, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային անվտանգության հարցերին։ «Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը, և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները բոլոր որոշումների իրագործման […]
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը լարվում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ու ռազմական սադրանքների պատճառով։ Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ «պրակտիկայում չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»։ Այս տեսանկյունից Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։ Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:
Հայաստանի Հանրապետությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է երկրի պաշտպանողունակությունը բարձրացնելու հարցով։ Մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։ «Եթե նույնիսկ ամենալավ ու լավատեսական բանակցությունները լինեն, մենք զբաղվել ենք ու զբաղվելու ենք ՀՀ-ի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով»,- նշեց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուսական առաջարկները «մշտապես Հայաստանի կողմից ընդունվել են», Ադրբեջանն է անհամաձայնություն հայտնել։ Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի խղճին է մնում՝ Ղարաբաղի ճակատագիրը երրորդ երկրների վրա թողնելու հանգամանքը, Սիմոնյանն ասաց, որ Ռուսաստանի ղեկավարը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողներից մեկն է, ու հենց ռուս խաղաղապահներն են երաշխավորում արցախցիների անվտանգությունը։ «Ինչո՞ւ են այնտեղ ռուս խաղաղապահները կանգնած։ Այսինքն՝ […]