Վրաստանի տեղական ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանքը»
Վրաստանում ընտրատեղամասերի 99 տոկոս ձայների հաշվարկի արդյունքով…
Կարդալ ավելինՎրաստանում ընտրատեղամասերի 99 տոկոս ձայների հաշվարկի արդյունքով…
Կարդալ ավելինԻշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմադիր էին, ամենաշատն…
Կարդալ ավելինՀայաստանում խխունջի առաջին ու միակ ֆերման Բյուրականում…
Կարդալ ավելինՄոսկվայում գտնվող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների…
Կարդալ ավելինՇոթա Կինչա, OC Media Վրաստանի մարդու իրավունքների նախկին ռազմավարության ժամկետը լրանալուց երկու տարի անց կառավարությունը վերջապես նոր փաստաթուղթ է մշակել։ Սակայն երկար սպասված թարմացումը լավ արձագանք չի ստացել, մասնավորապես, քանի որ այնտեղ բացակայում են ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության մասին հիշատակումները: Երբ «Վրացական երազանքի» կառավարությունը, որն այն ժամանակ կոալիցիա էր, ընդունեց երկրի մարդու իրավունքների առաջին ռազմավարությունը 2014-2020 թթ․ համար, այն ներառում էր «սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարի» պարտավորություն: Բայց այդ ժամանակից ի վեր կառավարությունը պահպանողական շրջադարձ է կատարել՝ 2023-2030 թթ․ նորացված ռազմավարությամբ։ Կառավարությունն ընդունել է նոր ռազմավարությունն ու ուղարկել խորհրդարանի վերջնական հաստատմանը։ Անտեսված համայնք Փաստաթուղթն արդեն […]
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է կառավարության՝ թոշակի հետվերադարձի ծրագրի արդյունքների և նախորդ շաբաթ համացանցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատների մասին։
Բաքվի պլանը։ Որտե՞ղ է Երևանի պլանը։ Արքունիքում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Չնայած գազը մասամբ բացեցին, սուր է մնում էլեկտրաէներգիայի հարցը։ Արցախի օմբուդսմենը խաղաղապահներին հորդորում է հարգել մարդկանց անձնական կյանքը։ Բանկային քարտերը առանց միջնորդավճարի։ Հունվարի 27-ի դրությամբ 171 երեխա է ծնվել շրջափակման մեջ։
Թուրքիան արձագանքել է Իրանում Ադրբեջանի վրա հարձակմանը Թուրքիայի ու Շվեդիայի միջև մեծ սկանդալ է ծագել․ Էրդողանը լուրջ կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը Հրդեհ է բռնկվել Ստամբուլի հայկական եկեղեցում․ կան զոհեր և վիրավորներ Կարո Փայլանը հայ-թուրքական սահմանից Էրդողանին ուղերձ է հղել Credits: Ruptly
Այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել Մուսինյանը։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 47-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների չկայացած հանդիպումից հետո Մոսկվան հայտարարում է եռակողմ նոր հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Ռուսական կողմը հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Մոսկվայում բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք և Բաքվին, և Երևանին, հրապարակավ խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք, որ «գետնի վրա» պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է բանակցային գործընթացը «սառեցնելու» պատճառ դառնան»։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, խաղաղապահներն ու […]
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ, հայտնում է առողջապահության նախարարությունը։ «Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է հաղորդագրությունում։ *** Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Քննչական կոմիտեի նախագահն ասել էր, որ նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման […]