Ինչ է սպասվում Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո
Հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել…
Կարդալ ավելինՀունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել…
Կարդալ ավելինՆախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ որոշել է հրաժարական…
Կարդալ ավելինԵթե պատերազմ այնուամենայնիվ սկսվի, կկարողանա՞ ուկրաինական…
Կարդալ ավելին«Ակօս» շաբաթաթերթի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգեան…
Կարդալ ավելինԴեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին, ԱՄՆ-ից SpaceX ընկերության հրթիռով հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակն արձակվեց տիեզերք։ Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։ Աշխատանքներին մասնակցել են մեկ տասնյակից ավելի մասնագետներ։ «Հայասաթ-1»-ը CubeSat տեսակի, մեկ միավորանոց արբանյակ է, այսինքն՝ խորանարդ է, որի բոլոր կողմերը 10 սանտիմետր են։ Սարքը տեխնոլոգիական դեմոնստրացիա է, որի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում կան արբանյակ ստեղծելու հնարավորություններ ու կարողություններ։
Շոթա Կինչա, OC Media Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը փոփոխել է երկրի Պաշտպանության օրենսգիրքը՝ փակելով այն բացերը, որոնք թույլ էին տալիս համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին և արտերկրում սովորող ուսանողներին տարկետում ստանալ: Հինգշաբթի ընդունված փոփոխությունները լրիվ դրույքով հեռակա ուսանողների համար չեղարկում են զինվորական ծառայությունից տարկետումը և բարդացնում են համոզմունքներիի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների ծառայությունն անմիջապես հետաձգելու գործընթացը: Սա տեղի է ունենում սեպտեմբերին նոր Պաշտպանության օրենսգրքի ներդրումից հետո, որով վերացվում են բացառությունները բոլոր հոգևորականների համար, բացառությամբ ուղղափառ քահանաների: Նախկինում զորակոչային հանձնաժողովի՝ զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու մերժման իրավական վիճարկումը կարող էր ժամանակավորապես դադարեցնել անձի զորակոչումը: Նոր կանոնների համաձայն, սակայն, իրավական վիճարկումը չի խոչընդոտում անձին […]
* Հոդվածը գործընկերային բովանդակություն է «ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում հեղինակավոր միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի: Հայկական ճոպանուղին մրցույթում հաղթել է՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավաֆրիկյան Հանրապետության ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը: 2023 թ․ դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխությունը։ Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևեր»-ը: Արարողության ժամանակ պատվավոր մրցանակն ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին: World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993-ին և այդ ժամանակից ի վեր ծառայել […]
Պուտինի ամենամեծ առավելությունը Եվրոպայում ռազմավարական տեսլականի բացակայությունն է. The Economist հանդեսն այսպես է սկսում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր հոդվածը, որը վերնագրված է «Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում» (Putin seems to be winning the war in Ukraine—for now)։ 2022-ի փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ թվում է, որ նա կարող է հաղթել։ Ռուսաստանի նախագահն իր երկիրը դրել է պատերազմի հիմքի վրա և ամրապնդել իշխանությունը: Նա ռազմական մատակարարումներ է ստանում արտասահմանից և օգնում գլոբալ հարավին շրջվելու Ամերիկայի դեմ: Ամենակարևորը, նա խարխլում է Արևմուտքում առկա այն համոզմունքը, որ Ուկրաինան կարող է և պետք է պատերազմից դուրս գա որպես […]
ՍիվիլՆեթի մեկնաբան Էրիկ Հակոբյանն այս շաբաթվա իր հաղորդմանն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ հնչած մտքերին, հայ-ռուսական հարաբերություններին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վախերին։ Հակոբյանը կարծում է, որ Հայաստանը Ռուսաստանին զենքի համար վճարած գումարի և այդ զենքն այդպես էլ չստանալու դիմաց կարող է հետ ստանալ իր որոշ ակտիվներ, օրինակ՝ ներքին գազաբաշխիչ ցանցը։
«Լա՞յվ եք, նկարո՞ւմ եք․ նկարեք, թող բոլորը լսեն՝ ինչ ա եղել»,- Ազատ գյուղում զինծառայողների մահվան գործով դեկտեմբերի 1-ի դատական նիստը լուսաբանող երկու լրատվամիջոցին՝ ՍիվիլՆեթին ու Ազատությանը, դիմում էին մահացած զինվորների ծնողները։ Հերթական նիստը մեկնարկեց կեսօրին, անընդմեջ ընդհատվում էր, որովհետև կրքերը ոչ մի կերպ չէին հանդարտվում։ Ծնողները զայրացած սկսեցին բղավել, երբ դատարան բերեցին կալանավորված ամբաստանյալներից Եղիշե Հակոբյանին։ Նա հենց այն կապիտանն է, որը, ըստ մեղադրանքի, 2023-ի հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղում գտնվող զորանոցում խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել ու զոհվել են 15 զինծառայողներ, մյուսները մարմնական վնասվածքներ ստացել։ Ամբողջ դատաքննության ընթացքում ծնողների շրջանում նկատելի էր […]
Հայկ Ղազարյան 2023-ի սեպտեմբերի 19-20-ի արցախյան մեկօրյա պատերազմում թեժ էր նաև Մարտունի–Ճարտար հատվածում, հատկապես՝ Մարտունի քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող N32 մարտական դիրքում։ N32 դիրքը ռազմավարական նշանակություն ունեցող Կոհակ սարի (կորցրել ենք 44-օրյա պատերազմի վերջին օրերին) առջևի բարձունքում է։ Այս և հարևան մի քանի դիրքերի պահպանությունը 2023-ի գարնանից սկսեց իրականացնել աշխարհազորը՝ այն ընդունելով Պաշտպանության բանակի Մարտունու 3-րդ բրիգադի 2-րդ գումարտակից։ Շտապօգնության մեքենաները պատերազմ էին կանխագուշակում Սեպտեմբերի 19-ին դիրքում տասը մարտիկ կար, ութը՝ աշխարհազորային, երկուսը՝ 3-րդ բրիգադի ծառայողներ՝ «ֆագոտահարներ» (բանակը աշխարհազորայիններին «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ էր տրամադրել)։ Դիրքի ավագ, աշխարհազորային Արամ Պետրոսյանը պատմում է, որ սեպտեմբերի 15-ից շարժը շատացել էր․ […]
Տեղ համայնքում Արցախից տեղահանված 69 ընտանիք է հաստատվել: Նրանցից շատերն արդեն աշխատանք են գտել: Համայնքը բարերարների աջակցությամբ տեղահանվածների կարիքների գնահատում է իրականացնում և ապահովում ահրաժեշտ միջոցներով։ Առաջիկայում էլ նախատեսում է բնակարաններ կառուցել տեղահանվածներին տներով ապահովելու համար։