Ոչնչացվել է Ուկրաինայի գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքը․ Պուտին
Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները…
Կարդալ ավելինՈւկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները…
Կարդալ ավելինՀայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է, հետևաբար, երկրաշարժերն…
Կարդալ ավելին«Վեց ամիս հոս կը մնան»…Նարեկ Ղազարեան Հայաստան իր հետ…
Կարդալ ավելինԱրցախի ՄԻՊ-ն առաջարկում է Խրամորթում ռուս խաղաղապահներ…
Կարդալ ավելինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի…
Կարդալ ավելինԴիարբեքիրի բնակիչ, լուսանկարիչ Գարօդ Սասունեանը մանրամասներ է հաղորդում Թուրքիայում տեղի ունեցած հուժկու երկրաշարժերի և դրանց հետևանքների մասին: Նա ահազանգում է կառավարության որոնողա-փրկարարական աշխատանքներում խտրական վերաբերմունքի մասին և նշում, որ գործադրվող ջանքերը բավարար չեն։
Մենք արդեն քննարկել ենք, որ դպրոցներում չեն սովորեցնում հիմնարար՝ գրելու և կարդալու հմտություններ։ Սակայն կան նաև այլ, շատ կարևոր կարողություններ, որոնք մնացել են կրթության լուսանցքում։ Այս հաղորդումն անդրադարձ է կատարում այդ կարողությունների մի մասին, որոնք անտեսված են ոչ միայն դպրոցում, այլ ընդհանրապես մեր կրթության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնապես ծանր է տանում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի նահանջը։ Այդ մասին նա հայտարարեց խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Շատ մտահոգված եմ, ու իմ վերաբերմունքը այն չէ, որ այդտեղ վիճակագրության սխալ կա։ Մենք պիտի բոլոր ռեյտինգներում ունենանք առաջաընթաց։ Այդ թեմայով մի քանի քննարկումներ ունեցել եմ, վաղը կառավարության նիստում էլ քննարկում ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի ցուցանիշի վրա ազդել են նաև լրատվամիջոցների հրապարակումները՝ պաշտոնատար անձանց գործարքների մասին։ Փաշինյանը դժգոհեց՝ կան քրեական գործեր, որոնք չորս տարի շարունակ հարուցված են, բայց առաջընթաց չկա, կան դատական գործեր, որ երկար ժամանակ քննվում են […]
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Արտագաղթի թեման Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում ամենաքննարկվող և շահարկվող թեմաներից է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի ժոդովրդագրական իրավիճակի, այդ թվում՝ սահմանահատումների և միգրացիայի մնացորդի վերաբերյալ վիճակագրությունը։ Այսպես, 2022-ին Հայաստան է ժամանել 3 394 371 և Հայաստանից մեկնել է 3 355 639 անձ։ Սահմանահատումների հաշվեկշիռը դրական է՝ 38 732։ Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ ամենաշատ սահմանահատումներն իրականացվել են Զվարթնոց օդանավակայանով։ Սակայն զգալի աճել են նաև Բագրատաշենի անցակետով սահմանահատումները։ Եթե 2021-ին այս անցակետով գրանցվել էր 217 830 մուտք, ապա 2022-ին՝ 1 078 111, այսինքն՝ 5 անգամ ավելի։ Ինչ վերաբերում է ՀՀ փաստաթղթերով սահմանահատումներին, ապա հաշվեկշիռը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բացասական […]
Հայաստանն ամենաշատն է շահագրիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, և քանի որ բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել: Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան: Եվ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ […]
«Հայաստանը Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայել է այլ պատճառով․ ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է ՀՀ սահմանը, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի պատասխանել ու չի նկարագրել, թե որն է ՀՀ սահմանը»։ Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը կողմ արտահայտվել Եվրամիության դիտորդների ներկայությանը և չի արձագանքել ՀԱՊԿ առաջարկներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ պարագայում մենք խնդիր ենք ձևակերպել. ՀԱՊԿ-ն ունի մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ։ Այնտեղ կա հստակ ըմբռնում ու հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին, ու ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պայմանագրի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն, մեզ […]
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, Արցախի տեղեկատվական շտաբը։ «Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է»,- ասված է հայտարարությունում։ *** Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, իսկ փետրվարի 7-ին՝ մասնակի վերականգնել։ Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։ 2022-ի […]