Սահմանազատումից՝ գյուղատնտեսություն, ճանապարհներ ու ջրի խնդիր․ Սյունիքի մարզպետի 100 օրը
Արդեն 100 օր է՝ Սյունիքն ունի նոր ղեկավար` Ռոբերտ Ղուկասյանը,…
Կարդալ ավելինԱրդեն 100 օր է՝ Սյունիքն ունի նոր ղեկավար` Ռոբերտ Ղուկասյանը,…
Կարդալ ավելինՀովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Շուրջ երեք տարի է, ինչ կառավարությունը…
Կարդալ ավելինԱրցախի նախագահը ցանկանում է պատժել «հանցավոր խմբավորումներին»։…
Կարդալ ավելինOC Media Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է…
Կարդալ ավելինԿոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի չի ունենում թաղամասի շուրջ։ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլին։
Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։ Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։ Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է Ստամբուլի ընտրությունների կարևորությունը, ինչպես […]
Առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- ասված է հայտարարությունում։
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին էին մեծ ու փոքր, հայտնի կամ անհայտ ծառաները, որոնք իրենք իրենց էին շնորհավորում։ Մեկ փոքրիկ դերով բեմ ելած կամ սերիալի էպիզոդիկ տեսարանում նկարահանված դերասանուհին գրում է իր ազգային, համամարդկային ու տիեզերական առաքելության մասին, ճոռոմ տեքստ գրում թատրոնի ու մշակույթի աստվածային ծագման ու նշանակության մասին և այդ ճռճռան «ստատուսը» զարդարում իր ոչինչ չասող լուսանկարով։ Այս կարգի բաներին կարելի էր ժպիտով վերաբերվել, համարել զավեշտալի ու ծիծաղելի, եթե չլիներ մեդալի հակառակ երեսը՝ ուշադրության պակասը։ Մյուս կողմից, շատերը, որ դերեր են խաղացել ու շարունակում են խաղալ թատրոնի բեմում, բայց սերիալի […]
Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։
«ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում արգելափակվել է, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»,- ասված է հայտարարությունում։ Մարտի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական ծրագրերի վերջնաժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, իսկ ծրագրերը հաջորդ տարի չեն տեղափոխվի։ Նախարարը մանրամասնել էր, որ ժամկետների խախտման համար ընկերությունները պատժվելու են. «Պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։ #CivilNetCheck-ը նախորդ տարվա ապրիլին պարզել էր, որ ՏԿԵ նախարարի այս խոստումը չէր պահվել՝ 2022-ին ժամկետի խախտմամբ անավարտ մնացած 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ տեղափոխվել էին հաջորդ տարի։ Որևէ պայմանագիր չէր լուծվել և կապալառուները սև ցուցակում չէին հայտնվել։ 2023-ին ևս պայմանագրերը երկարացվել են Պարզվում է՝ 2023-ին անավարտ են մնացել և 2024 թվական […]
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում, «Իսվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021-ի աշնանը, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է ԵՄ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Վերջին մի քանի տարիների այս ամբողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ […]