Իշխան Սաղաթելյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան…
Կարդալ ավելինԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան…
Կարդալ ավելինՍամվել Գրիգորյանը 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում…
Կարդալ ավելինԱզգային ժողովի արտահերթ նիստը, դեկտեմբերի 2
Կարդալ ավելինԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի…
Կարդալ ավելինՖուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության երկու ֆավորիտներ՝ Գերմանիան…
Կարդալ ավելինԴեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում…
Կարդալ ավելինԱյսօր՝ 2023-ի հունիսի 1-ին, երբ մեր սիրելի Սարոյանի բառերով՝ մեր բոլոր կռիվները մղված ու տանուլ են տված, փորձեցի խորապես պարտված հորս հետ վերջապես սկսել խոսել մի բանից, որի մասին ահավոր լռում է 2020-ից։ Գնացինք հետ, շատ հետ, որ կամաց-կամաց գանք։ Մի ժամանակ պատմում էր, որ քսան թվականին ադրբեջանցիների վառած Շուշիի ավերակները ահագին ժամանակ դեռ մնացել էին, հետո Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ հետքը պետք է կորցնել, ու 1958-1960 թվականների միջակայքում սկսեցին քանդել ավերակներն ու «մաքրեցին»։ «Մաքրման» աշխատանքները շարունակվեցին մինչև ութսունականների կեսերը։ Դրանք ավարտին հասցրեց Հեյդար Ալիևը իր` Ադրբեջանական ԽՍՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար լինելու ժամանակ (1969-1982 ): Ճշգրիտ թվականը […]
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ հայության և Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ են գտնում՝ գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ։ Businessմենք հաղորդման շրջանակում Գևորգ Սաֆարյանը զրուցում է 2020-ի պատերազմից հետո ստեղծված «ռեԱրմենիա»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ։ «Նպատակի առաջնահերթությունն է շատ կարևոր։ Եթե համագործակցության մեջ նպատակից կարևոր բաղադրիչներ չկան՝ ամբիցիաներ, էգո, համագործակցությունն արդյունավետ է»,- նշում է Պողոսյանը՝ շեշտելով, որ մարդիկ համագործակցելուն միտված կենդանիներ են, և նրանք, ովքեր չեն համագործակցել, վաղուց վերացել են։ Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։
Տաթև Հովհաննիսյան Կարլոտա Ինդիանո Չնայած մեղադրանքներին՝ Հայաստանից Իտալիա ենթադրաբար ապօրինի որդեգրումներ կատարած հանցախմբի անդամները շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել: ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաներին իտալացի զույգերին վաճառելու մեջ մեղադրվող ապօրինի հանցախմբի ենթադրյալ ղեկավարը, գտնվելով դատավարության փուլում, շարունակում է ներգրավված մնալ միջազգային որդեգրումների գործընթացում, բացահայտել է openDemocracy-ի և irpiMedia-ի՝ ավելի քան մեկ տարի տևած լրագրողական հետաքննությունը։ OpenDemocracy-ի և իտալական IrpiMedia հետաքննական կայքի համատեղ հետաքննությունը պարզել է, որ Անուշ Գարսանցյանը, կարծես, դեռ ներգրավված է որդեգրումների կազմակերպման գործընթացում։ Բացի այդ, նրա տասը համամբաստանյալներից շատերը, այդ թվում՝ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը՝ միջազգային որդեգրումների համար պատասխանատու պետական բարձր պաշտոնյան, և երեխաների պաշտպանության ոլորտի աշխատողներ, շարունակում են բարձր […]
Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի դեմ. այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ […]
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, որով ողջունվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների «համաներման» հարցը քննարկելու Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ Ֆեյսբուքի իր էջում Օսկանյանը գրել է նաև Փաշինյանի կողմից խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման հետևանքների մասին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ արդեն սխալ ընտրություն է կատարվել, հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմում ծանր պարտությունը նվաստացման գագաթնակետն էր, բայց պարզվեց, որ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին նախ բանավոր և շուտով, անկասկած, կհանձնի գրավոր։ Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները […]
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- հայտնում է Թորոսյանը։ Արցախի պաշտպանության բանակը ևս հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։ Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։ Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն […]
Կառավարությունը հունիսի 1-ին հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ֆինանսավորման կարգն ու չափերը։ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ գրասենյակի պահպանումն իրականացվելու է երկու հիմնական ուղղություններով՝ գրասենյակի աշխատակիցների վարձատրություն և գրասենյակի գործունեության համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերում։ Գրասենյակի տեղակայման համար պետությունը ամսական մինչև 2 միլիոն դրամ վարձավճար կփոխանցի։ Մոտավորապես 14 միլիոն դրամ էլ կփոխանցվի գրասնեյակի աշխատակիցների աշխատավարձերի համար։ Վարչապետի գրասենյակի աշխատակազմը բաղկացած է լինելու երեք անձից՝ պատասխանատուից, համակարգողից ու գործավարից։