Ադրբեջանի ռազմական բյուջե vs Հայաստանի ամբողջ բյուջե․ ՔՊ-ական պատգամավորի սխալ պնդումները. «Շաբաթվա ֆեյքերը»
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա…
Կարդալ ավելինՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա…
Կարդալ ավելինՀունվարի 9-ին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող…
Կարդալ ավելինԱդրբեջանը շարունակում է խաղալ գազի փականի հետ։ Էլեկտրաէներգիայի…
Կարդալ ավելինՀայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից…
Կարդալ ավելինՀայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ադրբեջանը պնդում է, թե երբևէ զինամթերք չի մատակարարել Ուկրաինային՝ հերքելով տարածված լուրը, թե հրետանային արկեր է պատրաստել Ուկրաինայի համար։ #CivilNetCheck-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը արտադրամաս է ստեղծել Ստամբուլում և Ուկրաինային զինամթերքի մատակարարումը իրականացնում է Թուրքիայից։ Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական ընկերությունը հրետանային արկեր է մատակարարում Ուկրաինային։ Դեկտեմբերի 4-ին ուկրաինացի ռազմական լրագրող Ռոման Բոչկալան հայտնել էր, որ «գործընկեր երկրներից մեկում» երեք հերթափոխով 122 մմ տրամաչափի արկեր են արտադրվում։ Նա գործարանից հրապարակել էր տեսանյութ և լուսանկարներ։ Հրապարակված արտադրամասի լուսանկարներից մեկում ուկրաինացի լրագրողի հետևում գտնվող սյուների վրա երևում են ադրբեջանական Palladium ընկերության ցուցանակները: Շուտով Palladium ընկերությունը, որը […]
Դեկտեմբերի 8-ին Ալավերդիի համայնքապետարանում տեղի ունեցավ նոր համայնքապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանի երդման արարողությունը՝ բազմաթիվ ոստիկանների հսկողության ներքո։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, Ղումաշյանը ոստիկանական պատնեշի հետևում ընտրվել էր համայնքապետ։ ՍիվիլՆեթը հետևել է նիստին և ճեպազրույց ունեցել մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Նոր համայնքապետի երդման արողությանը համայնքապերան էին բերվել ոստկանության մի քանի ջոկատներ, որոնք վաղ առավոտվանից հսկում էին համայնքապետարանի շենքի դատարկ միջանցքները: Երդման նիստին համայնքի ավագանու 27 անդամներից ներկայացել էր 14-ը: Ապրելու երկիր խմբակցության 13 անդամները չէին եկել: Ապրելու երկրի ներկայացուցիչ, պաշտոնանկ արված Արկադի Թամազյանի աշխատակազմը համայնքապետարանից հեռացրել էր իրենց աշխատասենյակների ցուցանակները: Դահլիճում հավաքվածները հիմնականում ՔՊ-ականներ և մարզպետարանի աշխատակիցներ էին: […]
Իր այս շաբաթվա հեղինակային հաղորդման ընթացքում Էրիկ Հակոբյանը քննարկում է Հայաստանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ երկրի առաջին արբանյակի՝ «Հայասաթի» տիեզերք արձակումը, Հայաստանի դեմ Ռուսաստանի տնտեսական պատերազմը, ինչպես նաև անդրադառնում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահվանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 5 351–ն արդեն աշխատանքի է ընդունվել Հայաստանում։ Այդ մասին դեկտեմբերի 8-ին կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատանքի է տեղավորվել 674 անձ, կրթության ոլորտում՝ 947, սպասարկման և ծառայությունների ոլորտում՝ 731 անձ, շինարարության ոլորտում 420 անձ։ «Դեկտեմբերի 4-ի դրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել 3 929 անձ, որոնցից 1 608-ը ուղեգիր են ստացել աշխատանքի տեղավորման նպատակով, ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն տեղավորվել են աշխատանքի»,- հայտնեց Ռուբեն Սարգսյանը։ *** Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը […]
* Հոդվածը գործընկերային բովանդակություն է «Wi-Fi Calling» ծառայությունն արդեն հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի ցանցում: Կան վայրեր, որտեղ բջջային ցանցի ազդանշանը թույլ է կամ անհասանելի, ինչը խնդիր է առաջացնում զանգահարելիս կամ զանգեր ստանալիս: Այսօր «Wi-Fi Calling»-ի շնորհիվ այս խնդիրը հեշտությամբ լուծվում է: Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը «Wi-Fi Calling» ծառայության միջոցով և VoWi-Fi տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնով թույլ է տալիս ընկերության բաժանորդներին զանգեր կատարել Wi-Fi ցանցի միջոցով թե՛ տանը, թե՛ արտերկրում։ Պարզապես պետք է միանալ որևէ Wi-Fi ցանցի և շարունակել օգտվել բջջային ծառայություններից: Զանգահարելիս ու զանգեր ստանալիս գործում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները: «Վիվա-ՄՏՍ-ի համար անչափ կարևոր է, որ ընկերության բաժանորդները […]
Սաուդյան Արաբիան իսլամական աշխարհի առաջատար պետություններից է, որն ունի աշխարհաքաղաքական լուրջ կշիռ, ուստի նրա հետ կապերի հաստատումը ավելի շատ Հայաստանին է օգտակար, նշում է արաբագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանը։ Նա նշում է Երևան-Ռիադ համագործակցության հնարավոր ոլորտները՝ նկատելով, որ Ադրբեջանը, օգտվելով առիթից, երկար տարիներ փորձել է բացասական իմիջ ստեղծել Հայաստանի շուրջ արաբական աշխարհում։ Արաբագետը նաև անդրադառնում է սաուդա-իրանական հարաբերություններին։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղի է ունենում գերիների փոխանակում և երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր են սկսում: Խորհրդարանում այս հայտարարության մասին կարծիքները միանշանակ չեն․ իշխանությունը գործընթացը կարևոր է համարում, բայց խորհուրդ է տալիս չգերագնահատել այն, իսկ ընդդիմությունը ծուղակ է տեսնում։